National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.09.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է  հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ:

Արդեն երրորդ տարին է միջազգային օրացույցում հատուկ օր է առանձնացված ժողովրդավարության համար, եւ դա պատահական չէ: Ժողովրդավարությունը հնարավորություն է, որով երկրներն ու ժողովուրդները կարողանում են տեղ գրավել աշխարհի քաղաքակիրթ հանրության միջավայրում: Այն նաեւ միջոց է` լուծելու պետականության կառուցման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացում առկա խնդիրները:

Հայաստանը  շարունակում է փոքր, բայց արագացող ու չընդհատվող քայլեր կատարել երկրում ժողովրդավարության բոլոր բաղադրատարրերի կայացման ու ամրապնդման ուղղությամբ: Անցնելիք ճանապարհը երկար է, բայց ոչ անվերջանալի, մանավանդ որ երկրի իշխանությունները անհրաժեշտ քաղաքական կամք  եւ ցանկություն ունեն  այն հաղթահարելու համար:

 Վերստին շնորհավորելով որպես տոն դեռեւս մանուկ, իսկ որպես երեույթ` վաղուց կայացած եւ ուղենշային դարձած հասկացության` Ժողովրդավարության օրվա կապակցությամբ, մաղթում եմ, որ  մեր երկրում լինի իրապես կայացած քաղաքացիական հասարակություն, իսկ յուրաքանչյուր քաղաքացի զգա այդ հասարակության անդամ լինելու հպարտությունն ու միաժամանակ` պարտականությունը: Մեր երկիրն ու ժողովուրդը ստեղծել են դրա նախադրյալները»:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am