National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.08.2010
Օգոստոսի 21-ից սկսվում է լրագրողների հավատարմագրումը Ազգային ժողովում

Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրումը կսկսվի 2010 թվականի օգոստոսի 21-ից :
 
Հավատարմագրման դիմումները ներկայացնելու վերջնական ժամկետը սեպտեմբերի 11-ն է:

Ազգային ժողովում  լրագրողների հավատարմագրման կարգին համապատասխան  լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է  ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետին, ներկայացնելով`լրատվական գործունեություն իրականացնողի լրիվ անվանումը, իրավական կարգավիճակը, գտնվելու վայրը,  հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, երկու լուսանկար (3x4 չափսի),  լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հաuցեն, հեռախոuահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիuիք առկա են):
Oտարերկրյա պետության oրենuդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը հավատարմագրման համար նախատեuված դիմումին կից պետք է ներկայացնի նաեւ Հայաuտանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am