National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.07.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն
1 / 3

Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում` «Եվրանեսթում» ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունները:

Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ նման ձեւաչափով հանդիպման նպատակն է  քննարկել եվրոպական խորհրդարանական կառույցներում ԱԺ պատվիրակությունների աշխատանքը, նպաստել համակարգված    քաղաքականության մշակմանը Հայաստանի համար կարեւորագույն հարցերում, լսել առաջարկներ, տեսակետներ աշխատանքները առավել արդյունավետ եւ գործնական դարձնելու նպատակով:

Պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանը, Արամ Սաֆարյանը եւ Վահան Հովհաննիսյանը խոսեցին կատարված աշխատանքի մասին, տեսակետներ հայտնեցին   եւ առաջարկներ ներկայացրին պատվիրակությունների  գործունեությունը ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ, կարեւորեցին ՀՀ ԱԺ -ԱԳՆ համագործակցված աշխատանքի անհրաժեշտությունը:  Քննարկման ընթացքում պատվիրակությունների անդամները առաջարկներ ներկայացրին հետագա անելիքների վերաբերյալ:

Ամփոփելով  խորհրդակցությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նման ակտիվ  եւ շահագրգիռ քննարկումները անպայման դրական արդյունք կունենան եւ հավաստեց, որ  բոլոր կարեւոր  առաջարկությունները կներկայացվեն ՀՀ Նախագահին: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց խորհրդարանական բոլոր ուժերի  միասնական աշխատանքը   եւ  առաջարկեց յուրաքանչյուր խորհրդարանական վեհաժողով մեկնելուց  մեկ շաբաթ առաջ  իր ղեկավարությամբ կազմակերպել  քննարկում պատվիրակությունների անդամների եւ ԱԳՆ ներկայացուցչի մասնակցությամբ: ԱԺ նախագահի  համոզմամբ   խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմամբ եւ համատեղ աշխատանքով հնարավոր կդառնա բարձրացնել միջազգային կառույցներում ԱԺ պատվիրակությունների աշխատանքի արդյունավետությունը, ?դիմակայել արտաքին մարտահրավերներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am