National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ավստրիայի եվրոպական եւ միջազգային հարցերի նախարարին
1 / 1

Հունիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ավստրիայի Հանրապետության եվրոպական եւ միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությանը:

Կարեւորելով Ավստրայի արտաքին գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան` պարոն Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի մեր երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պարոն   Շպինդելեգերի այցը  հայ-ավստրիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության նոր դրսեւորում  է  եւ հույս հայտնեց,  որ այն շարունակական բնույթ կունենա:  ԱԺ նախագահը բարձր գնահատեց Ավստրիայի հետ միջխորհրդարանական կապերի զարգացումը: Կարեւորելով Ավստրիայի խորհրդարանում գործող Հարավային Կովկասի հետ համագործակցության խմբի գործունեությունը, առավել արդյունավետ կապեր հաստատելու նպատակով առաջարկեց ստեղծել երկկողմ համագործակցության պատգամավորական խմբեր եւ տեղեկացրեց, որ  մտադիր է առաջիկայում  ՀՀ Ազգային ժողովում կազմավորել Ավստրիայի հետ համագործակցության խումբ: ԱԺ նախագահը անհրաժեշտ եւ կարեւոր համարեց նաեւ տարբեր խորհրդարանական ձեւաչափերում, ինչպիսիք են ԵԽԽՎ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, կազմավորվող «Եվրանեսթ»ը, փոխգործակցության ակտիվացումը: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը շահագրգռված է ԵՄ անդամ Ավստրիայի հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացմամբ առեւտրատնտեսական, մշակութային, գիտա-կրթական եւ այլ ոլորտներում, եւ այսօր առկա է այդ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու փոխադարձ ձգտում: Տնտեսական հարաբերությունների զարգացման  համատեքստում ԱԺ նախագահը  բարձր գնահատեց Երեւանում հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացումը, որը խթան կհանդիսանա փոխգործակցությունը ամրապնդելու եւ ընդլայնելու համար:

Ավստրիայի եվրոպական եւ միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերը` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ Ավստրիան մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացմանը, ինչի վկայությունն է Երեւանում հայ-ավստրիական գործարար համաժողովի կազմակերպումը: Նա ողջունեց Հովիկ Աբրահամյանի Ավստրիայի խորհրդարանում  Հայաստանի հետ համագործակցության առանձին խումբ ստեղծելու առաջարկը եւ նույնպես կարեւորեց միջազգային կառույցներում համագործակցության անհրաժեշտությունը:

Զրուցակիցները անդրադարձան հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային այլ հարցերի: Երկուստեք շեշտեցին, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ, բանակցային ճանապարով եւ  միայն ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակում:

Վերջում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց Ավստրիայի Ազգային ժողովի նախագահ տկն. Բարբարա Պրամերի Հայաստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am