National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.04.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավարին
1 / 1

Ապրիլի 23-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի  խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլյորիին, ով Իտալիայի խորհրդարանն է ներկայացնելու ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումներին:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց իտալացի խորհրդարանականին` այս օրերին Հայաստանում գտնվելու համար, նշելով, որ յուրաքանչյուր երկիր պիտի դատապարտի ցեղասպանությունը, որովհետեւ այն հանցագործություն է ոչ թե մի ժողովրդի հանդեպ, այլեւ համայն մարդկության նկատմամբ, եւ նման ոճրագործությունների դատապարտումը կկանխի հետագայում դրանց կրկնվելը: Հայաստանի խորհրդարանի նախագահի խոսքերով` ճիշտ եւ միջազգային հանրության կողմից գնահատելի կլինի, եթե Թուրքիան ինքն ընդունի հայոց ցեղասպանության փաստը:

Ռիկարդո Միլյորին նշեց, որ յուրաքանչյուր երկիր պետք է ընդունի իր պատմական սխալները. եթե Իտալիան, Գերմանիան արել են դա, ինչու՞ չպետք է այդպես վարվի նաեւ Թուրքիան:

ՀՀ Ազգային ժողովի նախագահն անդրադառնալով  հայ- թուրքական արձանագրություններին եւ դրանց հետեւած գործընթացներին` նշեց, որ մինչ Հայաստանը պատրաստակամ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, Թուրքիայի իշխանություններն անընդհատ խուսանավում են, անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերում, արձանագրությունները կապում ԼՂ հակամարտության հետ, ինչը անընդունելի է Հայաստանի համար: Եւ մեր երկրի նախագահը հրամանագիր է ստորագրել արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին: 

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի  խորհրդարանական պատվիրակության ղեկավարը  կարեւորեց մադրիդյան սկզբունքները, նշելով, որ հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական, եւ ոչ թե ռազմական ճանապարհով: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են հարաբերությունները կարգավորելու եւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքականություն: Բարձր գնահատելով ԵԱՀԿ ԽՎ ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու եւ հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սուարեշի օբյեկտիվ մասնակցությունը ԼՂ հակամարտության շուրջ քննարկումներին` Հովիկ Աբրահամյանը ասաց, որ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ ճանապարհով: ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց  ԵԱՀԿ ԽՎ-ի գործունեությունը եւ համագործակցությունն այդ կառույցի հետ` պատրաստակամություն հայտնելով ավելի խորացնել հարաբերությունները:

Զրուցակիցները անդրադարձան նաեւ նաեւ միջխորհրդարանական դիվանագիտության դերին: Այս համատեքստում  Հովիկ Աբրահամյանը արձանագրեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել կապերը Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների միջեւ: Ռիկարդո Միլյորին հույս հայտնեց, որ իր այցը կնպաստի  հարաբերությունների սերտացմանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը իտալացի խորհրդարանականի միջոցով իր ողջույնները փոխանցեց Իտալիայի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիիին եւ վերահաստատեց Հայաստան այցելելու` նրան ուղղված իր հրավերը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am