National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.04.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունել է հարավկորեական GS շինարարական ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Վու Սանգ Րյոնգին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ  Հովիկ Աբրահամյանը ապրիլի  22-ին ընդունեց հարավկորեական GS շինարարական  ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Վու Սանգ Րյոնգին:

2009 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այց էր կատարել Հարավային Կորեա:  ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայաստանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, ով այցելել էր այդ երկիր: Այցի ընթացքում տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյանի եւ  GS Group ընկերության նախագահ Հո Չան Սուի հանդիպումը, որի արդյունքում կորեական կողմը պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանի խորհրդարանի զարգացման ծրագրին: Եւ 2010 փետրվարին, որպես այդ պայմանավորվածությունների արդյունք, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ GS Engineering and Construction ընկերության միջեւ կնքվեց համաձայնագիր:

Վու Սանգ Րյոնգը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ փոխանցեց GS Group ընկերության նախագահի ջերմ ողջույններն ու վերահաստատեց Հայաստան այցելելու` նրա ցանկությունը:

Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Հայաստանի եւ Հարավային Կորեայի միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնումը` այդ տեսանկյունից նշանակալից համարելով հարավկորեական խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի արդյունավետ գործունեությունը Հայաստանում. GS Group ընկերության մասնաճյուղ հանդիսացող GS Engineering and Construction ընկերությունը  ճապոնական ընկերության հետ իրականացրել է Երեւանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շինարարական աշխատանքները): ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ համագործակցությունը Հայաստանի հետ կշարունակվի:

Վու Սանգ Րյոնգը շնորհակալություն հայտնեց աջակցության համար եւ վստահություն հայտնեց, որ իրենց գործունեությունը Հայաստանում կընդլայնվի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am