National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.04.2010
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 3

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 1-ի նիստում` Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ,  քննարկեց եւ հավանության արժանացրեց օրենսդրական մեկ փաթեթ` «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» եւ «Վարչական իրավախախտումենրի վերաբերյալ» օրենսգրքում  լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»:  Հանձնաժողովը նախատեսում է հարցը քննարկել առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում` ընդունելով այն երկրորդ ընթերցմամբ:

Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը  հանձնաժողովի անդամներին ներկայացրեց փաթեթի վերջնական, լրամշակված տարբերակը: Առաջին ընթերցումից հետո փաստաթղթերը գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու տնտեսական հարցերի հանձնաժողովների նախաձեռնությամբ քննարկվել են նաեւ փորձագետների եւ տնտեսավարողների հետ` նրանց նկատառումները եւս հաշվի առնելու եւ օրինագծերը կատարելագործելու   նպատակով: Վերանայելով որոշ հոդվածներ եւ հաշվի առնելով հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյաի մի շարք առաջարկները` հեղինակները որոշ հտակեցումներ եւ պարզեցումներ են կատարել: Մասնավորապես  օգտակար հանածոների ոլորտում ինքնահսկման պահանջ է ամրագրվել այն կազմակերպությունների համար, որոնք արդյունահանում եւ վերամշակում  են հանքային ջրեր եւ ռազմավարական նշանակություն ունեցող մետաղական օգտակար հանածոներ:  Նախնական տարբերակում ընհանուր ձեւակերպում էր տրվել: Նախագծերով կարգավորվել է նաեւ  տեղեկատվության մատչելիության  հարցը. կազմակերպությունը եւ լիազոր մարմինը  ինքնահսկման վերաբերյալ տեղեկատվությունը պարտավոր են տեղադրել ինտերնետային կայք-էջում: Հիշեցնենք, որ այս նախագծերով կառավարությունն առաջարկում է ներդնել նոր` ինքնահսկման համակարգ, որը իրավաբանական անձանց հնարավորություն կտա գնահատել իրենց կազմակերպությունների գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա եւ հսկողություն իրականացնել,  կանխարգելել կամ նվազեցնել շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունը, ինչպես նաեւ բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը: 
  
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, Հակոբ Հակոբյանի նախագահությամբ, որոշեց մինչեւ 15, 60 եւ 90 օրերով հետաձգել 12 օրինագծերի եւ օրենսդրական փաթեթների քննարկումը:

Ղեկավարվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 30.1-րդ հոդվածով` հանձնաժողովը հարցման կարգով դիմել էր ՀՀ կառավարությանը 2010 թ. հունվարի 29-ի նիստի լրացուցիչ օրակարգում ընդգրկված 27-րդ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» հարցը պարզաբանելու խնդրանքով: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը, քննարկելով հարցը, կառավարությանն է ներկայացրել առաջարկությունների փաթեթ: Գործադիրի տեսակետը առաջարկների վերաբերյալ ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշվեց հարցը հետաձգել մինչեւ 15 օրով` առաջարկները եւս մեկ անգամ քննարկելու, ճշգրտելու եւ կառավարության հետ ընդհանուր հայտարարի գալու համար:

Նույն օրը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկվեց  «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2009 թվականի գործունեության մասին» հաղորդումը, որը ներկայացրեց  ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:  Հաղորդումը կքննարկվի նաեւ ԱԺ լիագումար նիստում: Նշենք, որ մինչ նախորդ տարի կատարված օրենսդրական փոփոխությունը` ՀՌԱՀ  գործունեության տարեկան հաղորդումը քննարկվում էր բացառապես համապատասխան հանձնաժողովում եւ ընդունվում ի գիտություն:

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի կողմից հատկացված լիցենզիաների հիման վրա հանրապետությունում գործում է 75 հեռուստաընկերություն, 20 ռադիոընկերություն: Վերահսկողական գործառույթն իրականացնելու նպատակով հանձնաժողովը կատարել է երեւանյան հեռուստառադիոընկերությունների եթերի 1923 օրերի տեսաձայնագրություններ` դրանց հետագա ուսումնասիրությամբ: Մարզային հեռուստառադիոընկերությունների գործունեության վերահսկողության նպատակով իրականացվել է 15 ներհանրապետական գործուղում: Հաշվետու ժամանակաշրջանում  վարչական տույժեր չեն կիրառվել:  2009 թվականի դեկտեմբերին ՀՌԱՀ-ը մշակել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական  զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների նախագիծը: Մասնակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների աշխատանքներին եւ այլն:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկեց ԱԺ լիագումար նիստում քննարկման  ներկայացնել առավել հստակեցված եւ  համալրված հաղորդում հանձնաժողովի ներկայացրած գործունեության բոլոր ուղղությունների վերաբերյալ, ինչը լիովին կհամապատասխանի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին:

Նիստի օրակարգում ընդգրկված էին նաեւ այլ հարցեր, որոնց քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am