National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.03.2010
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորին
1 / 1

Մարտի 29-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Իզաբել Դինգիզյանին:

Ողջունելով հյուրին` տկն Պետրոսյանը գոհունակություն եւ երախտագիտություն հայտնեց 1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւը Շվեդիայի խորհրդարանում ընդունվելու կապակցությամբ` այն նախ եւ առաջ գնահատելով որպես աշխարհում ոճրագործությունները դատապարտելուն եւ բացառելուն ուղղված մեծ քայլ: ՀՀ ԱԺ փոխնախագահն  անդրադարձավ հայ-շվեդական երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններին, կարեւորեց միջխորհրդարանական փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Տկն. Դինգիզյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա եւս կարեւորեց հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունները եւ վստահեցրեց, որ իր հնարավորությունների շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր Շվեդիայի խորհրդարանում հայ-շվեդական պատգամավորական բարեկամության խումբ ձեւավորելու եւ միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու համար:

Հյուրի խնդրանքով տկն Պետրոսյանը ներկայացրեց ՀՀ ԱԺ կառուցվածքը, գործունեությունը, օրենսդրական բարեփոխումների ընթացքը, քաղաքական ուժերի ներգրավվածության վիճակը, սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ ընդլայնված լիազորությունները,  գենդերային հարցերի օրենսդրական կանոնակարգվածության հարցերը եւ զարգացումները: Տկն Պետրոսյանը նշեց, որ նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին առընթեր ձեւավորել գենդերային հարցերով խորհրդակցական մարմին, որի առջեւ դրված կլինի գենդերային հարցերի համակարգված եւ համակողմանի ուսումնասիրությունը, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանականների նախաձեռնությունների շահագրգիռ քննարկումը, օրենսդրության գենդերային փորձաքննությունը, վերլուծությունը  եւ այլն:

Տկն Դինգիզյանն իր հերթին ներկայացրեց գենդերային հարցերի վերաբերյալ Շվեդիայի խորհրդարանում առկա լուծումները եւ մեխանիզմները:

Հանդիպման ընթացքում կողմերը նշեցին, որ գենդերային հարցերն ամբողջ աշխարհում շատ են կարեւորվում,  ամեն մի երկիր  այս ոլորտում  իրեն հատուկ հիմնախնդիրներ եւ դրանք յուրովի լուծելու անհրաժեշտություն ունի: Կարեւորվեց գենդերային եւ հավասար հնարավորությունների քաղաքականության ոլորտում խորհրդարանների ակտիվ համագործակցությունը:

Երկուստեք հույս հայտնեցին, որ ՀՀ Ազգային ժողովում գենդերային հարցերով խորհրդի ձեւավորումից հետո  երկու երկրների խորհրդարանների համանման կառույցների համագործակցությունը կդառնա ակտիվ եւ առարկայական:


18.06.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության...

18.06.2024
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը հունիսի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ավստրիացի խորհրդարանականը ծաղիկներ...

18.06.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեման:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am