National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.03.2010
Հերթական բաց դասի մասնակիցները հանրապետության մարզերի երիտասարդներն էին
1 / 3

Մարտի 18-ին խորհրդարանում անցկացված հերթական բաց դասի մասնակիցները «Երեւանը` 5 օրում» քաղաքացիական հասարակության ծրագրի մասնակից 40 երիտասարդներն էին` հանրապետության տարբեր մարզերից: Բաց դասն անցկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խոսելով ԱԺ Բաց դռների քաղաքականաության եւ այդ շրջանակում յուրաքանչյուր քառօրյայի ընթացքում անցկացվող բաց դասերի մաին, պարոն Աբրահամյանն ասաց, որ Երեւանի եւ հանրապետության մարզերի դպրոցականների հետ անցկացվող հանդիպումներին կհաջորդեն հանդիպումները բուհ-երի ուսանողների հետ: «Շատ եմ կարեւորում այս կարգի բաց դասերը, քանի որ դրանք անցկացվում են բարձր դասարանցիների եւ ուսանողների հետ, ինչը նշանակում է ապագա սերունդին մասնակից դարձնել պետության գործերին»,- ասաց ԱԺ նախագահը եւ ներկայացրեց մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմի գործառույթներն ու լիազորությունները: Խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ  Ազգային  ժողովը մեծ ակտիվությամբ է աշխատում բնակիչների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքական ուժերի հետ: Այդ համագործակցության արդյունքում խորհրդարանի աշխատանքը դառնում է ավելի բաց ու թափանցիկ: Նաեւ` հաշվի է առնվում առողջ քննադատությունը եւ, եթե կան բացթողումներ ու թերացումներ, դրանք անպայման շտկվում ու վերացվում են:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ հայ-թուրքական արձանագրություններին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների ու սկսված գործընթացի  նպատակը առանց նախապայմանների Թուրքիայի հետ ունենալ դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմանները: Իսկ ինչ վերաբերում է երկու խորհրդարանների կողմից արձանագրությունների վավերացմանը, ապա, ըստ ԱԺ նախագահի, Հայաստանը խորհրդարանը դրանք կվավերացնի միայն Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացումից հետո: «Լեռնային Ղարաբաղի հարցում էլ մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է», - ասաց ԱԺ նախագահը, մեկ անգամ եւս մատնանշելով կարեւորագույն երեք գործոններ` Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը, անվտանգությունը եւ ԼՂ կարգավիճակը: «Մենք չենք պատկերացնում ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, դա մեզ համար անընդունելի է», -  եզրափակեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանը խոսեց նաեւ խորհրդարանական ընտրությունների եւ ընտրակարգի մասին: ԱԺ նախահագահը բաց դասի մասնակիցներին տեղեկացրեց, որ բարեփոխման փուլում է ՀՀ ընտրական օրենսգիրքը: Հանրապետության նախագահի հանձնարարականով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ: «Մեզ համար կարեւոր է մեր երկրում անցկացնել եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ»,- ասաց պարոն Աբրահամյանը:

 Խոսելով տնտեսական ճգնաժամի եւ դրա` մեր երկրի վրա ունեցած ազդեցության մասին, պարոն Աբրահամյանն ասաց, որ եղել է տնտեսական անկում եւ   գնաճ: Ներքին տնտեսության կայունացման դեպքում միայն կկարողանանք դիմակայել արտաքին մարտահրավերներին եւ հանրապետության Նախագահի գլխավորությամբ ամեն ինչ արվում է տնտեսությունը կայունացնելու ուղղությամբ: Խորհրդարան- կառավարություն համագործակցությամբ օրենքների մշակման ու ընդունման եւ դրանց կիրարկման արդյունքում ճգնաժամի մեղմացմանը միտված լուրջ քայլեր են արվում:

Խորհրդարանի նախագահին ուղղված հարցերը բազմաբնույթ էին` ընտրական համակարգի, Վերահսկիչ պալատի գործունեության, դատաիրավական համակարգի բարեփոխումների, հանրապետությունում  գործող դպրոցների, մանկապարտեզների  եւ այլ թեմաներով: Դրանց ԱԺ նախագահը տվեց սպառիչ ու մանրամասն պատասխաններ: Հանդիպման բոլոր մասնակիցների անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար,  Երիտասարդության եւ համայնքների գործողությունների ծրագրի ղեկավար Աննա Մելքոնյանն ասաց, որ յուրօրինակ բաց դասի բացառիկ հնարավորությունը թույլ է տալիս պետության գործերին մասնակից դարձնել ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաեւ մարզերի ու համայնքների պատանիներին ու երիտասարդներին, իսկ դա կարեւոր է է այնքանով, որ վաղը պետական կառավարման համակարգ մտնող յուրաքանչյուր երիտասարդ արդեն նախնական պատկերացում կունենա  պետական ապարտում աշխատանքի կամ պետական ու քաղաքացիական ծառայության մասին: ԱԺ նախագահին շնորհակալություն հայտնեցին նաեւ բաց դասի մասնակից երիտասարդները, նշելով, որ այլ բան է ամեն ինչ տեսնել հեռուստացույցով, լսել ռադիոյով, բայց բոլորովին այլ է լինել այս ամենի անմիջական մասնակիցը:

 ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Երիտասարդության եւ համայնքների գործողությունների ծրագրի ղեկավարներին ու մանկավարժներին, նվիրումի ու պատանիների եւ երիտասարդների հետ աշխատելու մեծ եռանդի համար:
 
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լուսանկարվեց բաց դասի մասնակիցների հետ: 
  
  
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am