National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Նենսի Փելոսիին

«Մեծարգո տիկին նախագահ

Հայաստանում մեծ ուշադրությամբ եւ հուզմունքով էինք հետեւում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 1915թ. Թուրքիայի կողմից իրականացրած հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումներին:

Գոհունակությամբ արձանագրեցինք քվեարկության արդյունքները: 2010թ. մարտի 4-ի քվեարկությունը ոչ միայն բարոյական տուրք է հայ ժողովրդին, այլ նաեւ  արդարացի պատասխանն է նախորդ դարասկզբին մարդկության առջեւ գործած ոճրագործությանը:

Մեծարգո տիկին նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ Ներկայացուցիչների պալատի բոլոր այն գործընկերներին, ովքեր նպաստեցին հանձնաժողովում այս բանաձեւի ընդունմանը:

Այն սկիզբն է մի մեծ գործընթացի. հուսով եմ` չի ուշանա այն օրը, երբ բանաձեւը կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից: Ավելորդ չեմ համարում նաեւ նշել, որ պատմական արդարության հաստատումը չի կարող խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլ, մեր խորին համոզմամբ, կարեւոր քայլ կլինի հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման ճանապարհին:

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` երջանկություն եւ բարօրություն»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am