National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.01.2010
ՀՀ ԱԺ նախագահը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկեց հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը
1 / 1
Հունվարի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Հանդիպման առանցքում հայ-թուրքական հարաբերություններն  առանց նախապայմանների կանոնակարգելու գործընթացն էր: Հայաստանի խորհրդարանի նախագահը հույս հայտնեց, որ Թուրքիան հավատարիմ կմնա 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների տառին եւ ոգուն: Այդ համատեքստում պարոն Աբրահամյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին պատմեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ իր հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել 2009թ. նոյեմբերի 23-ին Մոսկվայում Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում:

Պարոն Սեմնեբիի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց Հայաստանում արձանագրությունների վավերացման գործընթացը, որն ընթանում է համաձայն սահմանված կարգի եւ առանց անհարկի ձգձգումների: Պարոն Աբրահամյանն ընդգծեց, որ թուրքական կողմը պետք է հետամուտ լինի արձանագրությունների վավերացմանն ու իրագործմանը`  ձեռնպահ մնալով գործընթացը ձախողելուն ուղղված քայլերից: Նա նշեց, որ հակառակ պարագայում հայկական կողմը պատրաստ է ձեռնարկել համապատասխան համարժեք քայլեր:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am