National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.11.2009
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Հնդկաստանի նորանշանակ դեսպանին
1 / 1

Նոյեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման տարիներին Հայաստանի եւ Հնդկաստանի  միջեւ բարեկամական հարաբերությունները առավել    կզարգանան եւ կամրապնդվեն, ինչը  բխում է մեր երկու ժողովուրդների ու պետությունների շահերից: Նա իր  պատրաստակամությունը հայտնեց աջակցել համագործակցության խորացմանը փոխադարձ կարեւորություն ունեցող տարբեր ոլորտներում: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց երկու երկրների միջխորհրդարանական կապերը ակտիվացնելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը, կարեւորեց բարեկամության պատգամավորական խմբերի փոխգործակցությունը, փորձի փոխանակումը օրենսդրական դաշտում, համագործակցությունը միջազգային կառույցներում: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ ունեցած իր ջերմ հարաբերությունները, որոնք սկիզբ են առնում դեռեւս 16-րդ դարից, երբ հայ-հնդկական առեւտրային լայն կապերը սերտացնելով երկու ժողովուրդների բարեկամությունը`  հիմք հանդիսացան  հնդկահայ գաղութի ձեւավորման համար:

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրայը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ իր ջանքերը կգործադրի հայ-հնդկական ջերմ եւ բարեկամական հարաբերությունները հնարավորինս զարգացնելու տարբեր ուղղություններով: Կարեւորվեց միջխորհրդարանական կապերի զարգացման  եւ խորացման անհրաժեշտությունը:  Հնդկաստանի դեսպանը խորհրդարանի ղեկավարին տեղեկացրեց, որ  նախատեսվում է Հայաստանում բացել տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցողական կենտրոն:

Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հնդկաստանի դեսպանին խնդրեց փոխանցել Հնդկաստանի խորհրդարանի նախագահին Հայաստան այցելելու իր հրավերը:


29.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները: Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը...

29.05.2024
2018 թ. հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր ի...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am