National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.11.2009
Թուրք մտավորականները ՀՀ Ազգային ժողովում
1 / 1

Նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողով  էր այցելել Թուրքիայից ժամանած մտավորականների եւ կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությունը:

Պատվիրակությունը Հայաստանում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի «Եվրաինտեգրումը եւ գենդերային հարցերը» ծրագրի շրջանակներում: Թուրքական պատվիրակությունը ցանկություն էր հայտնել հանդիպել Հայաստանի ԱԺ կին պատգամավորների հետ եւ քննարկել կանանց հիմնախնդիրների լուծման ազգային ծրագրի եւ եվրաինտեգրման գործընթացների արդյունավետության բարձրացման ուղղությամբ` ՀՀ որդեգրած քաղաքականության մի շարք կարեւոր հարցեր:

Թուրք հյուրերին ընդունեցին խորհրդարանի կին պատգամավորները: Նրանք հույս հայտնեցին, որ սկսված հայ-թուրքական երկխոսության արդյունավետությանը իրենց նրբանկատությամբ ու մեղմությամբ կնպաստեն նաեւ կանայք:

Բոսֆորի համալսարանի գիտաշխատող Դեմիր Ռահիմե Բուլութը տեղեկացրեց, որ ուսումնասիրում է 1900թ-ի սկզբին հայատառ թուրքերենով գրող հայ գործիչների աշխատությունները: Այդ ուսումնասիրության ճանապարհին ինքը բազմաթիվ  հետաքրքիր փաստերի է հանդիպել Թուրքիայում հայերի ակտիվ գործունեության եւ մեծ դերակատարության վերաբերյալ: Ի պատասխան ասվածի, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբկացության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես ուրախ եմ, որ դուք զբաղվում եք պատմության ուսումնասիրմամբ, վստահ եմ որ  կլինեք անաչառ՝ դրանով օգնելով Թուրքիային ընդունելու պատմական ճշմարտությունը, որովհետեւ ցանկացած պետություն հզոր է դառնում նաեւ իր անցյալն ընդունելով»:

Պատվիրակության ղեկավար, Ֆաթի համալսարանի դոցենտ Քաֆեր Ուլուն զբաղվում է հայ-թուրքական հարաբերություների ուսումնասիրությամբ, հեղինակն է «Հայերը Թուրքիայում» ծավալուն աշխատության, որի մի օրինակը նա նվիրել է Հայաստանի ԱԺ գրադարանին: Իր ուսումնասիրությունների տարիներին Քաֆեր Ուլուն բացահայտել է, որ թուրքական թատրոնի, երաժշտության, գրականության վրա բավական մեծ է հայկական ազդեցությունը, միաժամանակ թուրքերն էլ որոշակի ազդեցություն են ունեցել հայկական մշակույթի վրա:  Թուրքական պատվիրակները կարծիք հնչեցրեցին, որ անհրաժեշտ է ակտիվացնել հասարակական շփումները, ինչին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը նկատեց, թե հասարակություններն իրենք կարող են ազդել պետական քաղաքականության վրա, եւ վստահություն հայտնեց, որ թուրք հասարակությունը կունենա համարձակություն ընդունելու պատմական ճշմարտությունը՝ ազդելով իր երկրի պետական դիրքորոշման վրա, դրանով նպաստելով երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը։

Հանրապետական պատգամավորներ Հերմինե Նաղդալյանի եւ Կարինե Աճեմյանի կարծիքով ակտիվ հանդիպումները միայն հնարավորություն կտան լավ ճանաչել միմյանց, բացի այդ, կարեւոր է, որ սկզբնական փուլում հանդիպում են մտավորականության ներկայացուցիչները, ովքեր ի վիճակի են հասարակական կարծիք ու ուղենիշ ձեւավորել:

«Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնում էին Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը եւ Զարուհի Փստանջյանը: Նրանց կարծիքով, որքան մեծ լինի երկու հասարակությունների շփումը, այնքան կամրապնդվի վստահությունը, եւ որքան պատմությունն ազնիվ ներկայացվի, այնքան կշահեն երկու ժողովուրդները: Ըստ «Ժառանգության» կին պատգամավորների, երկկողմ շփումներում միջնորդներ պետք չեն:

Թուրք պատվիրակները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության, անկաշկանդ զրույցի համար, հույս հայտնելով, որ նման հանդիպումներն, իսկապես, կնպաստեն սկսված հայ-թուրքական երկխոսության ակտիվացմանը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am