National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.11.2009
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 26-ին ընդունեց փաստահավաք առաքելությամբ տարածաշրջան ժամանած  Ֆրանսիայի  Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Քրիստիան Բատային եւ Ռոլանդ Բլյումին:    Հանդիպմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքը:

 Ողջունելով եվրոպացի գործընկերներին , տիկին Զոհրաբյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական, ինչպես նաեւ` զարգացող տնտեսական հարաբերությունները, ինչի վկայությունն է  նաեւ «Օրանժ» ընկերության մուտքը Հայաստան: Անդրադառնալով հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերություններին, նա փաստեց հայ-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբերի    արդյունավետ գործակցությունը, կարեւորելով երկու երկրների միջեւ զարգացող համայնքային հարաբերությունները, ինչի վկայությունն է Հայաստանի եւ Ֆրանսիայի 20-ից ավելի քաղաքների սերտ գործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային նշանակության հարցեր: Անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերությունների  կարգավորմանը, ԼՂ հակամարտության լուծման խնդրին, այդ հարցում  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի ներդրած ջանքերին: Տիկին Զոհրաբյանը  անդրադարձավ  արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի  հնչեցրած  հայտարարություններին, մեկ անգամ եւս կրկնելով, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` խաղաղ, բանակցային ճանապարհով. «Մենք պատերազմ չենք ուզում, բայց մեզ պատերազմով հնարավոր չէ վախեցնել»,- շեշտեց հանձնաժողովի նախագահը։

Հանդիպման ընթացքում հայ եւ ֆրանսիացի գործընկերներն անդրադարձան ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությանը եւ դրա որոշ ծրագրերին միանալու  ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը, ինչը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, լավ հիմք է տարածաշրջանային համագործակցության համար:

 Կողմերն անդրադարձան նաեւ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններին եւ ԱԺ մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի զեկույցին եւ դրանում ընդգրկված առաջարկների իրականացումն ուսումնասիրելու նպատակով կատարվող քայլերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am