National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.11.2009
Շվեդիայի դեսպանը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 20-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպան Լանս Գունաբ Ադենին: Հանդիպմանը ներկա էր Շվեդիայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը:

Ողջունելով հյուրին խորհրդարանում, տիկին Զոհրաբյանը կարեւորեց ԵՄ կարեւորագույն անդամ երկիր Շվեդիայի, որը նաեւ «Արեւելյան գործընկերության» ձեւաչափի նախաձեռնողներից է, հետ հարաբերությունները եւ հետագա համագործակցությունը: Անդրադառնալով ԵՄ «Արեւելյան գործընկերությանը», տիկին Զոհրաբյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը այդ ձեւաչափում   նախանշված պլատֆորմների իրականացման գործում: Որպես համագործակցության  եւ եվրաինտեգրման գործուն միջոց տիկին Զոհրաբյանը նշեց երկու երկրների միջեւ խորհրդարանական գործակցության հաստատումը, իրազեկելով, որ ՀՀ ԱԺ-ում արդեն իսկ գործում է հայ-շվեդական բարեկամության խումբ։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ Շվեդիա կատարած այցի ընթացքում Շվեդիայի Ռիկստագում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել խորհրդարանական բարեկամության խումբ։  Առաջիկայում  ՀՀ ԱԺ-ում կհյուրընկալվեն Շվեդիայի Ռիկստագի մի խումբ պատգամավորներ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՄ ասոցացման, ազատ առեւտրի համաձայնագրերի, ինչպես նաեւ ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման հետ կապված հարցեր։ Կողմերը քննարկեցին նաեւ  տարածաշրջանային խնդիրներ, Հայաստանում ժողովրդավարության հետագա  ամրապնդմանն  առնչվող հարցեր:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կրկին անգամ շեշտեց, որ Հայաստանը շահագրգիռ է Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելուն, ինչը չի կարող լինել մեր ազգային գերակա շահերի հաշվին։ Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ապա հանձնաժողովի նախագահը վերահաստատեց, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի եւ վաղ թե ուշ դա պիտի ընդունվի բոլորի կողմից։





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am