National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.11.2009
Հանդիպում Եվրոպայի Խորհրդի երիտասարդության եւ սպորտի հարցերով տնօրենի հետ

Նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեցին Եվրոպայի խորհրդի երիտասարդության եւ սպորտի հարցերով տնօրեն Ռալֆ-Ռենե Վայնգարտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Պարոն Նիկոյանը կարեւորեց ՀՀ երիտասարդության եվրաինտեգրման, համագործակցային գործընթացներին նրանց լիարժեք մասնակցության խնդիրները, ինչպես նաեւ միջազգային շարժունության եւ միջմշակութային երկխոսության  ապահովումն ու զարգացումը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` երիտասարդության հիմնախնդիրները միշտ էլ եղել են Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում: Այդ հարցերով հիմնականում զբաղվում է ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկը, թեեւ բոլոր պատգամավորներն էլ համապատասխան օրինագծերի քննարկման ժամանակ  առնչվում են երիտասարդության խնդիրներին:

Պարոն Դավթյանը տեղեկացրեց, որ արդեն մի քանի նստաշրջան է, ինչ քննարկվում է երիտասարդության մասին օրենքի նախագիծը, որը, սակայն մերժվել է դեկլարատիվ բնույթ ունենալու պատճառով: Ազգային ժողովը նախանձախնդիր է այս հարցում եւ նպատակ ունի ընդունել մի օրենք, որը երիտասարդության կոնկրետ կարիքների լուծման մեխանիզմներ կապահովի: Նա հույս հայտնեց, որ երիտասարդության մասին օրենքը  քննարկման կդրվի Ազգային ժողովի`  2010 թ, գարնանային նստաշրջանում:
Պարոն Ռալֆ-Ռենե Վայնգարտները գոհունակությամբ արձանագրեց, որ երկու օրվա ընթացքում տարբեր  հանդիպումներից ինքն այն տպավորությունն է ստացել, որ Հայաստանում երիտասարդության քաղաքականությունը իրական ու տեսանելի աճ է գրանցել, ինչը հավաստում է երիտասարդության ակտիվության, նրա խնդիրները ուշադրության կենտրոնում պահող պետական մարմինների հոգատարության ու ձեռնարկած քայլերի մասին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Եվրոպայի խորհրդի  քաղաքականության շրջանակներում երիտասարդների քաղաքացիությունը, շարժունությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը եւ մշակութային բազմակարծության զարգացումը խթանող տեղական ու միջազգային ծրագրերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am