National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.06.2009
Ազգային ժողովի նախագահը մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության հանդիսավոր արարողությանը

Հունիսի 29-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեկնարկեցին «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության եզրափակիչ փուլի մրցումները։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար անձինք, սպորտի վաստակավոր գործիչներ։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունելով ներկաներին, իր գոհունակությունը հայտնեց, որ մրցումներին մասնակցում են հանրապետության բոլորի մարզերի, Լեռնային Ղարաբաղի եւ Երեւան քաղաքի դպրոցականները։ 

Մասնակիցներին ողջունեցին եւ բարի երթ մաղթեցին նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը։

 Նշենք, որ 2000-2001 թթ ուսումնական տարվանից է կազմակերպվում «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումները։ Հիմնական նպատակն է դպրոցականների շրջանում տարբեր սպորտաձեւերի տարածումն ու առողջ սերունդ դաստիարակելը։

 2008-2009թթ ՀՀ ԱԺ գավաթի խաղարկությանը ընդհանուր թվով մասնակցել են 230 հազար աշակերտ, իսկ եզրափակիչ փուլ են մտել նրանցից 252-ը։ Հաղթողները կպարգեւատրվեն ոչ միայն ՀՀ ԱԺ գավաթով ու վկայագրով, այլեւ նրանց կհանձնվի մարզահագուստ եւ մարզագույք։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am