National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.06.2009
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն հանդիպեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի հետ

Հունիսի 17-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեին: Հանդիպմանը ներկա էր ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների վերաբերյալ եւ հարակից  օրենքներում կատարված փոփոխությունները:

Հանձնաժողովի նախագահ պարոն Դավթյանը տեղեկացրեց, որ ԵԽ փորձագետների բոլոր առաջարկությունները քննարկվել են եւ բազմաթիվ բովադակային փոփոխություններ են կատարվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգի մասին», «ԱԺ կանոնակարգ» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում, որոնք արդեն ընդունվել են եւ մտել ուժի մեջ: Պարոն Դավթյանը տեղեկացրեց նաեւ, որ ստացել են ԵԽ փորձագետ Իվ Սալոմենի վերջին հաշվետվությունը, որտեղ ասվում է, որ ԵԽ փորձագետների բոլոր էական առաջարկություններն ընդունվել են եւ ներառվել օրենքներում:

Պարոն Դավթյանը ներկայացրեց կատարված որոշ սկզբունքային փոփոխություններ, անդրադարձավ նախատեսված ծրագրերին:

Պարոն Կոլոմբիեն համաձայնեց, որ մեծ աշխատանք է կատարվել եւ ոլորտի օրենսդրությունը էականորեն  համապատասխանեցվել է եվրոպական չափանիշերին, սակայն ցանկանում է լսել Ա1+ հեռուստաընկորության վերաբերյալ հանձնաժողովի նախագահի տեսակետը: Պարոն Դավթյանը նշեց, որ բարձր է գնահատում Ա1+ հեռուստաընկերության պրոֆեսիոնալիզմը, եւ կարծում է, որ պետք է առաջնորդվել օրենքով. այսինքն, հեռուստաընկերությունը կարող է եթեր հեռարձակվել բացառապես այն դեպքում, երբ կհաղթի հայտարարված մրցույթում:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի պատվիրակության անդամներն առաջարկեցին որոշակի քայլեր նախաձեռնել եթերում բազմազանության ապահովման համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am