National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
16.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Բարձր եմ գնահատում համաներում հայտարարելու մասին Նախագահ Սարգսյանի մարդասիրական քայլը»

Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին:

Ողջունելով հյուրերին` պրն. Աբրահամյանը տեղեկացրեց նրանց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է Ազգային ժողով եւ առաջարկել հայտարարել համաներում: Հայաստանի խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց Նախագահ Սարգսյանի մարդասիրական այդ  քայլը եւ հայտնեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին, որ ինքը ստորագրել է որոշում, ըստ որի ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 2009թ. հունիսի 19-ի կեսօրին  կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: Պրն. Աբրահամյանը նաեւ հայտնեց համազեկուցողներ Պրեսկոտին եւ Կոլոմբիեին, որ Նախագահ Սարգսյանի նախաձեռնությունն արդեն ուղարկվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով եւ ՀՀ կառավարություն, որոնք իրենց եզրակացությունը կներկայացնեն գալիք օրվա ընթացքում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ քննարկեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ ԵԽԽՎ գալիք նստաշրջանին վերաբերող մի շարք հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am