National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.06.2009
Հովիկ Աբրահամյանը եւ Աշոտ Ղուլյանը մասնակցեցին արցախցի նկարիչների ցուցահանդեսի բացմանը

Հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակցեցին արցախցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների ղեկավարները միացան արվեստասեր հանրությանը, որը խմբվել էր Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում: Այնուհետեւ Հայաստանի եւ Արցախի Նկարիչների միությունների նախագահների ուղեկցությամբ Հ.Աբրահամյանն ու Ա.Ղուլյանն անցան ցուցասրահ եւ դիտեցին նկարները:

Ցուցահանդեսի այցելության ընթացքում Հ.Աբրահամյանին եւ Ա.Ղուլյանին ընկերակցեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am