National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.06.2009
ԱԺ նախագահի տեղակալը հանդիպեց ՌԴ Նախագահի ներկայացուցչի հետ

Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ  Սամվել Նիկոյանը հանդիպեց Ռուսատանի Դաշնության նախագահի`  արտասահմանյան երկրների հետ միջտարածքային եւ մշակութային կապերի վարչության պետ Սերգեյ Վինոկուրովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

Սերգեյ Վինոկուրովը մեկ անգամ եւս  փաստեց  ռուսական կողմի` Հայաստանը ռազմավարական գործընկեր դիտարկելու դիրքորոշումը: Բարձր գնահատելով համագործակցությունը քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային  եւ այլ ոլորտներում`  ռուս պաշտոնյան  ընդգծեց Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ հաստատված  ջերմ հարաբերությունները` համարելով դրանք լավ խթան շփումներն էլ ավելի աշխուժացնելու համար: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի գնահատմամբ` երկու երկրների  միջեւ առկա ռազմավարական գործընկերությունը եւ   դարավոր բարեկամությունը պարտավոր են այսօր պահպանել եւ զարգացնել: Նա խոսեց հատկապես խորհրդարանների միջեւ շփումներն ակտիվացնելու մասին:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ «Գույք պարտքի դիմաց» ծրագրի մանրամասներին: Խորհրդարանի փոխնախագահը մտահոգություն հայտնեց  այս գործարքով Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների անգործության վերաբերյալ` նշելով, որ դրանից չեն շահում ոչ հայկական եւ ոչ էլ ռուսական կողմերը: ՌԴ նախագահի ներկայացուցիչը, համաձայնելով գնահատականի հետ, նշեց, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, եւ որ վերջին մեկուկես տարիների ընթացքում լուրջ քայլեր են ձեռնարկում իրավիճակը փոխելու ուղղությամբ: Մասնավորապես նշված ձեռնարկություններում անց են կացվում աուդիտորական ուսումնասիրություններ, ինչպես նաեւ դիտարկում են վստահելի ներդրողների թեկնածությունները:  

Պրն. Նիկոյանը, որպես զարգացման ենթակա ուղղություն, մատնանշեց միջազգային եւ միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությունը: Համագործակցությունն այս ոլորտում խորհրդարանի փոխնախագահը գնահատեց ոչ բավարար:   Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցության մասին:  Զրուցակիցներն անդրադարձան ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների կեցությանը եւ  իրավական կարգավիճակին առնչվող հարցերի:

ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ Ռուսաստանը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման գործում մեծ դերակատարություն կունենա:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին` Հայաստանին  500 մլն. դոլարի վարկ տրամադրելու համար` չնայած, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել նաեւ Ռուսաստանի վրա:


 



12.06.2024
Խորհրդարանը սկսել է ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը
2023 թվականի ընթացքում ապահովվել է 2 տրիլիոն 222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է համախառն ներքին արդյունքի 23.9 տոկոսը: Եկամուտների անվանական մակարդակը կամ հավաքված հարկերի բացարձակ թիվն ինքնին ոչինչ չի նշանակում, դրա համար մենք այն դիտարկում ենք եւ մեր բոլորի կողմից անցյալ տա...

12.06.2024
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Հունիսի 12-ին Ազգային ժողովը շարունակել է Կառավարության հեղինակած «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է ներկայում ոստիկանության կողմից հավաքների խ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am