National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.06.2009
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի կենսագրությունը
Հրայր Կառլենի  Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 11-ին Երեւանում:
1980թ. ավարտել է Երեւանի թիվ 135 միջն. դպրոցը:
1980-1981թթ. աշխատել է Երեւանի լամպերի գործարանում որպես բանվոր:
1981-1985թթ. սովորել եւ ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, այնուհետեւ ուսումը շարունակել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում:
Պաշտպանել է գիտական թեզ` «Սովորողների քաղաքացիական դաստիարակության հիմնախնդիրը ազգային կրթության համակարգում» թեմայով:
Մանկավարժական գիտությունների թեկնածու է, հեղինակ է մի շարք գիտական ձեռնարկների եւ աշխատությունների:
 ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դասախոս է:
1985-1990թթ. աշխատել է Նոր-Գեղի գյուղի, այնուհետեւ, Երեւանի թիվ 181 դպրոցներում որպես ուսուցիչ:
1985-1987թթ. անդամակցել է «Զանգակատուն» կազմակերպությանը:
1987-1989թթ. եղել է «Միացում» կազմակերպության շարքերում, նույն տարիներին խմբագրել է «Զանգակատուն» հանդեսը:
1989թ. անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:
1990-1995թթ. ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի անդամ:
1990-1992թթ. մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, Բերդաձորի, Մարտակերտի  եւ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական մարտերի կազմակերպմանը:
1996-1998թթ. ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ:
1998-2003թթ. նշանակվել  է ՀՀ Արագածոտնի մարզպետ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Եղել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար:
2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար:
Հեղինակ է տասնյակ օրենքների եւ օրենսդրական նախաձեռնությունների:
Հանդիսացել է Ազգային ժողովի «Սպառողների շահերի պաշտպանության պատգամավորական համագործակցության» խմբի ղեկավար:
ՀՀ  վարչապետի, պաշտպանության նախարարի եւ Ռուսաստանի Դաշնության Ֆեդերացիայի խորհրդի նախագահի կողմից պարգեւատրվել է մեդալներով ու շքանշաններով:
2008 թ. մայիսի 20-ին ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ:
2009թ. հունիսի 8-ին ընտրվել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Ամուսնացած է, ունի 3 որդի:

10.06.2024
Հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց
Հունիսի 10-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային ...

10.06.2024
Առողջության բարելավման դեպքում հնարավորություն կընձեռվի կրկին ընդգրկվելու կենսաթոշակային կուտակային համակարգում
Գործող կարգավորումներով, երբ անձը Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկով  հիվանդանալու դեպքում դիմում եւ ստանում է իր կուտակած ամբողջ գումարը, այնուհետեւ` առողջության բարելավման դեպքում,   հնարավորություն չի ունենում կրկին վերականգնվելու կենսաթոշակային կուտակային  համակա...

10.06.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

10.06.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երկու օրենսդրական նախաձեռնություն: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջ...

10.06.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am