National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանում մշտապես զգացել են Նիդեռլանդների բարյացակամությունը եւ օժանդակությունը»

Հունիսի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Օննո Էլդերենբոշին (նստավայրը` Թբիլիսի)` իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Էլդերենբոշին անցած տարիների սերտ համագործակցության համար: Հ. Աբրահամյանը բարձր գնահատեց դեսպանի աշխատանքը եւ շեշտեց, որ Հայաստանում մշտապես զգացել են Նիդեռլանդների բարյացակամությունը եւ օժանդակությունն ինչպես ուղղակի, այնպես էլ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում: Նա հույս հայտնեց, որ հետագայում եւս հայ-նիդեռլանդական համագործակցությունը կշարունակի զարգանալ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում` չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը: Այդ համատեքստում Հ.Աբրահամյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում  հնարավոր կլինի ակտիվացնել  երկու երկրների օրենսդիրների միջեւ շփումները:

Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի եւ Նիդեռլանդների խորհրդարանների միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող պատգամավորական եւ փորձագիտական փոխանակումների ծրագրերը: Նրանք կարեւորեցին երկու երկրների Վերահսկիչ պալատների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ փորձի փոխանակումը հարկային եւ մաքսային բնագավառներում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ  Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությանն առնչվող հարցեր:

Ամփոփելով զրույցը` Հ.Աբրահամյանը հաջողություններ մաղթեց դեսպան Էլդերենբոշին իր ձեռնարկումներում եւ հույս հայտնեց, որ նա բարեկամական կապը մեր երկրի հետ կշարունակի իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am