National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
02.06.2009
Հանդիպում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հունիսի 2-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետրի Սալոնի հետ:

Հյուրի խնդրանքով պարոն Ռուստամյանը ներկայացրեց իր գնահատականները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին` պարոն Ռուստամյանը նշեց, որ Հայաստանը կողմ է հարցի խաղաղ լուծմանը բանակցությունների ճանապարհով, առանց ուժի կիրառման: Պարոն Ռուստամյանի համոզմամբ` Մինսկի խմբի գործընթացը պետք է շարունակվի, որովհետեւ ձեւաչափի փոփոխությունը կարող է հանգեցնել լարվածության:

Հանձնաժողովի նախագահը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է լինի առանց նախապայմանների:

Պարոն Սալոնը նույնպես նշեց, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը եւ տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով եւ Ֆինլանդիան, լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կաջակցի  ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ֆիննական հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր եւս։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am