National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.06.2009
Խորհրդարանում շարունակվեցին 2008 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկումները

Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերի եւ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղի ունեցան ՀՀ  2008 թվականի պետական բյուջեով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում իրականացված ծրագրերի քննարկումները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ոլորտներին հատկացված ֆինանսավորման ծավալները եւ դրանց ծախսման ուղղությունները: Ըստ այդմ` հաշվետու տարում գիտության ոլորտին հատկացվել է 6,8 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99 տոկոս:  Իրականացվել է ընդհանուր  հետազոտական բնույթի 10 ծրագիր, որոնց վրա ծախսվել է 2 մլրդ դրամ: Ընդհանուր բնույթի նախագծային աշխատանքների 6 ծրագրերի իրականացման նպատակով ծախսվել է 1,6 մլրդ դրամ:

Կրթության եւ գիտության նախարարությունը հաշվետու տարում պատասխանատու է եղել 53 ծրագրի իրականացման համար. ճշտված ծրագրով  նախատեսվել էր 19,8 մլրդ դրամ ֆինանսական միջոցների հատկացում, ներառյալ նաեւ պահուստային ֆոնդից շուրջ 557 մլն դրամի ավելացումը, որի դիմաց արձանագրվել է 96, 4 կատարողական կամ փաստացի օգտագործվել է 19 մլրդ դրամ: իտության պետական կոմիտեի համար նախատեսված էր  8 ծրագրի իրականացում, որոնց  ֆինանսավորումը կազմել էր 3,2 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 97,15 տոկոս:

Մշակույթի նախարարությունը պատասխանատու էր համարվել 42 ծրագրերի համար, լրացուցիչ պահուստային ֆոնդից հատկացվել է նաեւ 919 մլն դրամ: Ընդհանուր առմամբ այս նախարարության համար տարեկան ճշտված ծրագիրը կազմել է 5,1 մլրդ դրամ, որը կատարվել է 96, 57 տոկոսով:

Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը հաշվետու տարում պատասխանատու է եղել 27 ծրագրերի իրականացման համար, ճշտված ծրագիրը եղել է շուրջ 4 մլրդ դրամ` ներառյալ պահուստային ֆոնդից հատկացված 126 մլն դրամ ֆինանսավորումը, կատարողականը կազմել է 99,1 տոկոս:

Սփյուռքի նախարարությանը հաշվետու տարում հատկացվել է 101 մլն դրամ, օգտագործվել է դրա 80 տոկոսը: 20 տոկոսը խնայվել է, քանի որ նախարարության աշխատակազմը դեռեւս ամբողջությամբ համալրված չի եղել:
 Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին նախատեսված 106 մլն դրամ,  օգտագործվել է 97, 65  տոկոսով:
 
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համար նախատեսվել էր 3,1 մլրդ դրամ, որն օգտագործվել է գրեթե 100 տոկոսով:
 
Հաշվետու տարում  իրականացրած ծրագրերը եւ կատարված աշխատանքներն ըստ ոլորտների ներկայացրին համապատասխան մարմինների ղեկավարները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ հաշվետու տարվա 3 ամսում օգտագործվել է նախատսված 101 մլն դրամի 80 տոկոսը, 20 տոկոսը խնայվել է: Կազմակերպվել է մեկ կոնֆերանս, ձեռք են բերվել գույք, ավտոմեքենա, տեխնիկական միջոցներ:

Գիտության եւ կրթության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը նշեց, որ նշված ոլորտների ‎ֆինանսավորումը  նախորդ տարվա համեմատ մեծ է եղել, նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են: Եղել են որոշակի տնտեսումներ գործուղումների, գնումների ծավալների կրճատման հաշվին:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց իրականացված ծրագրերը եւ ուղղությունները: Նախորդ տարում մասամբ չիրականացված որոշ ծրագրեր, որոնցից է հուշարձանների պահպանությունը, ըստ նախարարի, կիրականացվեն այս տարի:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց մեծ սպորտում հայ մարզիկների ունեցած նվաճումները:  Նա տեղեկացրեց նաեւ, որ մասսայական սպորտում եւս առաջընթացը նպատելի է` մասնակիցների թիվն ավելացել է, այս մասով իրականացվել է 10 ծրագիր: Ընդհանուր առմամբ ոլորտում իրականացվել է 27 ծրագիր, կատարողականը կազմել է 100 տոկոս:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ րիգոր Ամալյանը տեղեկացրեց, որ ֆինանսավորումը կազմել է 106 մլն դրամ, որի գերակշիռ մասը ծախսվել է ապարատի պահպանման համար, խնայվել է 4 մլն դրամ:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը նշեց, որ պետական բյուջեով նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են, խնայվել է 8 մլն դրամ:

Հունիսի 2-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` Գագիկ Մինասյանի եւ Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ,   2008 թ. բյուջեի կատարողականը գնահատվեց ըստ երկու ոլորտներում կատարված ծախսերի:
 
Գյուղատնտեսության ու բնապահպանության ոլորտներում կատարված ծախսերի եւ իրականացված ծրագրերի մասին նախ խոսեց ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ապա  երկու գերատեսչությունների ղեկավարները: Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը տեղեկացրեց, որ հաշվետու տարում գյուղատնտեսության ոլորտի ծախսերը կազմել են շուրջ 11 մլրդ դրամ` նախատեսվածի 96,8 տոկոսը:  Այս ոլորտում վարկային եւ դրամաշնորհային որոշ ծրագրեր  թերակատարվել են: Հատկացումների հաշվին իրականացվել են 30 ծրագրեր: Նախարարության պահպանման ծախսերը կատարվել են 97 տոկոսով եւ բացարձակ մեծությամբ կազմել 663 մլն. դրամ: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է ավելի քան 2,21 մլրդ. դրամ` ապահովելով 116 տոկոս կատարողական: Անտառային տնտեսության ծախսերը հոգալու համար պետական միջոցներից նախորդ տարվա ընթացքում տրամադրվել է  1,8 մլրդ. դրամ: Ոռոգման համակարգին ուղղվել է 11,7 մլրդ. դրամ` ծրագրվածի շուրջ 60 տոկոսը: Ոռոգման համակարգերի սուբսիդավորման համար պետբյուջեով նախատեսված 5 մլրդ. դրամը ֆինանսավորվել է ամբողջությամբ:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ներկայացմամբ` բնագավառին ուղղված ծախսերը հաշվետու տարում կազմել են  3,6 մլրդ. դրամ` ծրագրվածի 80 տոկոսը: Նախարարը այս թերակատարումը եւս պայմանավորեց արտաքին միջոցների թերֆինանսավորմամբ: Շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով ծախսվել է 2,2 մլրդ. դրամ: Օդի աղտոտման  դեմ պայքարելու համար նախորդ տարում ծախսվել է 245 մլն. դրամ:  Նախարարության պահպանման ծախսերը կազմել են 896 մլն. դրամ` ապահովելով 98 տոկոս կատարողական:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am