National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
02.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Երախտապարտ ենք Սիրիայի ժողովրդին Հայոց ցեղասպանության հետեւանքով հայրենիքից զրկված հայ փախստականներին ապաստան տրամադրելու համար»

Հունիսի 2-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում աշխատանքային այցով գտնվող Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ուալիդ Մուալլիմին:

Ողջունելով իր բարձրաստիճան հյուրին` Հայաստանի խորհրդարանի խոսնակը նշեց, որ հայ ժողովուրդն անկեղծ եւ ջերմ բարեկամական զգացմունքներ է տածում Սիրիայի ժողովրդի հանդեպ: Նա շեշտեց, որ մենք երախտապարտ ենք Հայոց ցեղասպանության հետեւանքով առաջին աշխարհամարտին հաջորդած տարիներին իրենց հայրենիքից զրկված հայ փախստականներին Սիրիայում ապաստան տրամադրելու համար:

Զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը եւ իրենց գոհունակությունը հայտնեցին այդ առթիվ: Նրանք, այնուամենայնիվ, նշեցին, որ անհրաժեշտ է զարգացնել միջխորհրդարանական շփումները` օգտագործելով երկուստեք գոյություն ունեցող բարեկամության պատգամավորական խմբերը եւ օրենսդիրների փոխադարձ այցելությունները: Օգտվելով հանդիպման առիթից` պրն. Աբրահամյանը խնդրեց նախարար Մուալլիմին Սիրիայի խորհրդարանի նախագահին փոխանցել իր ջերմ ողջույնները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am