National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
01.06.2009
Խորհրդարանական հանձնաժողովներում շարունակվում են 2008 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «2008 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` իշխանության պետական եւ դատական մարմինների ֆինանսավորման կտրվածքով:
 
ՀՀ ‎ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց իշխանության պետական եւ դատական մարմինների 2008 թ. պետական բյուջեի կատարման շրջանակներում իրականացրած ծրագրերի թվային ցուցանիշները: Տեղեկացվեց, որ «Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում» խմբի ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 12.6 մլրդ դրամ կամ նախատեսվածի 98.1%-ը: Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանման (նախարարությունների աշխատակազմերի մասով) ծախսերը կազմել են 663.6 մլն դրամ կամ նախատեսվածի 97%-ը: 2008 թ. 2.2 մլրդ դրամ եւ 379.3 մլն դրամ է տրամադրվել ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ վերահսկիչ պալատին, որոնց կատարողականը կազմել է համապատասխանաբար 99.9% եւ 99.8%: 2007 թ. համեմատ ծախսերն ավելացել են համապատասխանաբար 7.2%-ով եւ 105.9%-ով, աճը պայմանավորված է աշխատավարձի, իսկ Վերահսկիչ պալատում` նաեւ հաստիքային միավորների աճով: Պարոն Ջանջուղազյանը նշեց, որ կրթության եւ գիտության, առողջապահության, մշակույթի ու սպորտի, կրոնի ու այլ ոլորտների բյուջետային հատկացումները եւս ֆինանսավորվել են գրեթե ամբողջությամբ: 2008 թ. ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը հատկացվել է 717.5 մլրդ դրամ, որը կազմում է ծրագրի 97.6%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային եւ վարկային ծրագրերի ցածր կատարողականով եւ տնտեսումներով: Ընթացիկ ծախսերի 8.9%-ը` 64.1 մլրդ դրամ, տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, որը 24.8%-ով ավել է 2007 թվականից: Աշխատավարձերի գծով օգտագործվել է նախատեսված միջոցների 97.3%-ը: Ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից տրամադրվել է ավելի քան 135.3 մլրդ դրամ կամ բյուջեի ընթացիկ ծախսերի 18.9%-ը: Ծրագիրը կատարվել է 97.9%-ով: Շեղումը hիմնականում պայմանավորված է ծախսային գրեթե բոլոր հոդվածների գծով առկա տնտեսումներով: Վարչական օբյեկտների հիմնանորոգման ծրագրով կատարվել են 934.8 մլն դրամի ծախսեր` կազմելով ծրագրի 99.6%-ը: Իսկ վարչական օբյեկտների շինարարությանը տրամադրվել է 695.9 մլն դրամ, որն իրականացվել է 99.4%-ով: Հասարակական կարգի, անվտանգության եւ դատական գործունեության բնագավառներին տրամադրվել է 61.7 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 96.6%-ը:

Դատական գործունեությանը եւ իրավական պաշտպանությանը տրամադրվել է 7.2 մլրդ դրամ կամ ծրագրի 93.6%-ը: Շեղումն արձանագրվել է հիմնականում դատական իշխանության մարմինների պահպանման, ՀԲ աջակցությամբ իրականացվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրում ճապոնական եւ հոլանդական դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով: Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրում ճապոնական եւ հոլանդական դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում 2008 թ. ծախսվել է համապատասխանաբար 347.5 մլն դրամ եւ 15 մլն դրամ` կազմելով նախատեսված հատկացումների 84.9%-ը եւ 4.5%-ը:

Հաշվետու տարվա բյուջեից շուրջ 4.2 մլրդ դրամ տրամադրվել է դատական իշխանության մարմինների պահպանմանը` կազմելով նախատեսվածի 92.2%-ը: Ծրագրի շրջանակներում առկա են 352.1 մլն դրամի տնտեսումներ: 2007 թ. համեմատ` նշված ծախսերն ավելացել են 51.4%-ով կամ 1.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է դատավորների աշխատավարձերի բարձրացմամբ: 549.6 մլն դրամ է տրամադրվել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանմանը, որը կազմել է նախատեսվածի 99.1%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն ավելացել են 3.1%-ով:

2008 թ. 2.5 մլրդ դրամ է տրամադրվել ՀՀ դատախազությանը, որը կազմել է նախատեսվածի 96.4%-ն ու 2007 թ. 108.7%-ը: Նշված գումարից 2.4 մլրդ դրամ տրամադրվել է ՀՀ դատախազության պահպանմանը, 62 մլն դրամ` վարչական օբյեկտների հիմնանորոգմանը եւ 53.9 մլն դրամ` ՀՀ դատախազության պահուստային ֆոնդին: Քրեակատարողական համակարգի պահպանության ծախսերը կազմել են 6.8 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրային հատկացումների 99.8%-ը:

2008 թ. պետական բյուջեից ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին հատկացվել է շուրջ 37.1 մլրդ դրամ, որից օգտագործվել է 34.3 մլրդ դրամը կամ նախատեսվածի 92.5%-ը: Տրամադրված միջոցներից 14.4 մլրդ դրամն ուղղվել է ընթացիկ ծախսերին` կազմելով նախատեսվածի 85.1%-ը, 19.9 մլրդ դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին` ապահովելով 98.7% կատարողական:

Գլխավոր գանձապետը տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրության ծախսերն աճել են 183.6%-ով, որը պայմանավորված է կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների թվաքանակի աճով. նախորդ տարվա 93-ի փոխարեն 2008-ին այն կազմել է 266 մարդ:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարտին Զաքարյանն ըստ հոդվածների ներկայացրեց ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսված հատկացումները` փաստելով, որ բոլոր ոլորտներում արձանագրվել է գրեթե 100 տոկոս կատարողական: Նշվեց, որ ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսված 2 մլրդ 213 մլն դրամի դիմաց արձանագրվել է 99.93 % կատարողական: Տարբեր ծրագրերի մասով տնտեսված 160 մլն դրամը ու վարչական շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման համար նախատեսված գումարներից տնտեսած 65 մլն դրամը հատկացվել է Ազգային անվտանգության խորհրդի շենքի շինարարությանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանն անդրադարձավ «2008 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությանը` տեղեկացնելով, որ հաշվետու տարում Ազգային ժողովի աշխատակազմը տնտեսել եւ բյուջե է վերադարձրել 6 մլն 308.5 հազար դրամ: Նշվեց, որ չնայած որոշակի փոփոխությունների` հատկացված միջոցները հիմնականում ծախսվել են ըստ հոդվածների: Պարոն Ղարիբջանյանն իրազեկեց, որ կապիտալ շինարարության ծախսերի գծով կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է լրացուցիչ 291 մլն դրամ, ինչը ծախսվել է  ԱԺ նորակառույց շենքի շինարարության համար:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի ներկայացմամբ` կառավարությանը 2008 թ. պետական բյուջեով հատկացված 31 մլրդ դրամից ծախսվել է 16.9 մլրդ դրամը: Ցածր կատարողականը պայմանավորված է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում չկատարված ծրագրերով: Պարոն Սարգսյանն ընդգծեց, որ 17 ծախսային, ծրագրային հոդվածները հիմնականում կատարված են ամբողջութամբ, որոշ դեպքերում` գերակատարված են: Ապարատի պահպանման ծախսերը կազմել են 1.3 մլրդ դրամ:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն արձանագրեց, որ բյուջետային հատկացումների 81 % -ը կազմել են ապարատի պահպանման ծախսերը, որոնք իրականացվել են 4 ծրագրերով եւ կատարվել են գրեթե ամբողջությամբ:

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը նշեց, որ դատարաններին հատկացված գումարից ծախսվել է 92 տոկոսը: Պետական բյուջեի հատկացումների 71 տոկոսը կազմել են աշխատավարձերը եւ սոցիալական նպաստները:

Նիստում ելույթներ ունեցան եւ համապատասխան ոլորտների ծախսային կառուցվածքը ներկայացրին ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը,  ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ՀՀ Վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Հարություն Յավրյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը: Նշվեց, որ ըստ հատկացումների ու ծախսերի` կատարողականը կազմել է շուրջ 100 տոկոս:

Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերի ու տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը եւ ՀՀ մարզպետները ներկայացրեցին ՀՀ 2008 թվականի պետական բյուջեից համայնքներին տրված ֆինանսական միջոցները եւ իրականացված ծրագրերի կատարողականները:

 ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ ՀՀ  2008 թվականի  պետական բյուջեով Երեւանի քաղաքապետարանը սահմանված կարգով իրականացրել է 42 բյուջետային ծրագիր, դրանցից բացի կառավարության պահուստային ֆոնդից իրականացվել է  հատկացում ընդհանուր առմամբ 23,6 մլրդ դրամի չափով, որի կատարողականը կազմել 99, 25տոկոս:

 Կառավարման մարմինների պահպանում ծրագրով նախատեսված 610 մլն դրամն օգտագործվել է 88 տոկոսով, չօգտագործված մասը տնտեսվել է: Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով կատարվել են նախագծային եւ հետազոտական աշխատանքներ 886 մլն դրամի չափով կամ 97տոկոսից ավելի չափով: Տնտեսական հարաբերություններ բաժնում նախատեսված 16,4 մլրդ դրամի նախատեսված ծախսերն իրականացվել են 93 տոկոսով: Երեւանի մետրոպոլիտենի համար նախատեսված  1,6 մլրդ դրամ ֆինանսավորումն օգտագործվել է ամբողջությամբ: Բնակարանային շինարարություն բաժնով նախատեսվել է հատկացնել 3,5 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է համարյա 100 տոկոս: Հանգիստ, մշակույթ, կրոն բնագավառներում կատարողականը կազմել է 99 տոկոս: Կրթության ոլորտին հատկացվել է 14,7 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99 տոկոս: Հուշարձանների եւ մշակութային արժեքների պահպանության համար հատկացվել է 343 մլն դրամ, կատարողականը կազմել է 99 տոկոս:

 Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ 2008 թվականի համար  նախատեսված բոլոր ծախսերը կատարվել են, թերակատարված ծրագրեր չկան:   Կրթության ոլորտում ծրագրերն իրականացվել են 100 տոկոսով, մշակույթի ոլորտին հատկացվել է 493 մլն դրամ, այստեղ նույնպես բոլոր ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ:  Երեւանի համայնքների համար նախատեսված 8,7 մլրդ դրամ դոտացիան հատկացվել է 100 տոկոսով, որեւէ ծրագիր չի ձախողվել:

Ներկայացվեցին նաեւ հանրապետության մարզերին տրված ֆինանսական միջոցները եւ ծրագրերի կատարողականները: Ըստ այդմ, Արագածոտնի մարզի ֆինանսավորումը եղել է 4,5 մլրդ դրամ, բոլոր ծրագրերն իրականացվել են 100 տոկոսով: Արմավիրի մարզին հատկացվել է 6,233 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,1 տոկոս: Գեղարքունիքի մարզին հատկացվել է 6 մլրդ 811 մլն դրամ, կատարողականը կազմել է 97 տոկոս: Նախատեսված որոշ ծրագրեր կիրականացվեն այս տարի: Լոռու մարզին ֆինանսավորումը կատարվել է 6,9 մլրդ դրամի դրամի չափով, ծրագրերն իրականացվել են 100 տոկոսով:  Կոտայքի մարզը ֆինանսավորվել է 5 մլրդ 900000 հազ. դրամի չափով, ծրագրերն իրականացվել են 99 տոկոսով: Սյունիքի մարզին հատկացվել է 4 մլրդ 682 մլն դրամ, ծրագրերն իրականացվել են 98,1 տոկոսով: Վայոց ձորի մարզին համար նախատեսված 3,4 մլրդ դրամը ֆինանսավորվել է 99տոկոսով, կատարողականը կազմել է 100 տոկոս: Տաուշի մարզին հատկացվել է 3 մլրդ 423 մլն դրամ, ֆինանսավորումը կատարվել է ամբողջությամբ, կատարողականը կազմել է 99 տոկոս: Շիրակի մարզին հատկացվել է 7 մլրդ 800 հազ. դրամ, ծրագրերի կատարողականը կազմել է 95,5 տոկոս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am