National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.5.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
09.05.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին

Մայիսի 9-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին, որոնք տեղի ունեցան Երեւանի Հաղթանակի զբոսայգում:

Միջոցառումներին մասնակցեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Ազգային ժողովի նախագահը ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի շիրիմին: Այնուհետեւ ներկաները լռության րոպեով հարգեցին Հայրենիքի ազատության եւ անկախության համար զոհված զինվորների հիշատակը եւ ներկա գտնվեցին զինվորական շքերթին:

Շքերթից հետո Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ, այցելեց «Մայր Հայաստան» թանգարանը: Այնտեղ նա ծանոթացավ Արցախյան ազատամարտի պատմության փառավոր էջերին, ապա այցելեց Երկրորդ համաշխարհային պատերազմին հայերի մասնակցությանը նվիրված թանգարանի ցուցասրահները:

Թանգարանի հարեւանությամբ` Հաղթանակի զբոսայգում, տեղադրվել էին զինվորական վրան եւ դաշտային խոհանոց, որի շուրջ խմբվել էին Հայրենական մեծ պատերազմի վետերանները: Նրանց մոտենալով` Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Հաղթանակի եւ խաղաղության տոնը, նստեց նրանց հետ սեղանի շուրջ եւ բռնվեց մտերմիկ զրույցի:


09.05.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,Շնորհավորում եմ ձեզ Մայիսի 9-ի` Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:Այս տոնը խաղաղ ապրելու եւ արարելու, ինքնության եւ հարատեւության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է: Հայոց ցեղասպանության վերքը դեռ չսպիացած` Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am