National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.5.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
05.05.2009
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

Մայիսի 5-ին ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը ընդունեց ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի զեկուցող Ջոն Գրինվեյին եւ հանձնաժողովի քարտուղար Իվի-Տրիին Օդրատսին: Հանդիպմանը ներկա  էին հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը եւ հանձնաժողովի անդամ  Արամ Սաֆարյանը:

Պարոն Գրինվեյը նշեց, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում փախստականների իրավունքների պաշտպանության խնդիրներին,  քանի որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված քննարկման ժամանակ զեկույց է ներկայացվելու, որի նպատակն է  նոր լուծումներ գտնել տարածաշրջանի փախստականների խնդիրների կարգավորման ուղղությամբ:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ոլորտները` տեղեկացնելով, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են  նաեւ փախստականների հիմնախնդիրները. իրենք  արագ արձագանքում են  եւ փորձում են լուծումներ գտնել: Տեղեկացվեց, որ վերջերս հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է կազմակերպել եւ մանրամասն քննարկել փախստականներին առնչվող  խնդիրները: Պարոն Մնացականյանը նշեց, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները ունեցել են լուրջ հետեւանքներ` հազարավոր մարդիկ տեղահանվել են, առաջացել են սոցիալական խնդիրներ: Հանձնաժողովի նախագահը հյուրերին տեղեկացրեց, որ Հայաստանում կան 311.000 փախստականներ: Հայաստանի իշխանությունները աշխատանքներ են իրականացնում փախստականների ընդունման, տեղավորման եւ այլ առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ:  

Մխիթար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց պարոն Գրինվեյին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հետ  համագործակցության, աջակցության եւ սկզբունքային մոտեցում ցուցաբերելու համար:

Հանձնաժողովի անդամները նշեցին, որ փախստականների հոգսերը թեթեւացնելու գործում մեծ ներդրումներ ունեն նաեւ միջազգային եւ հասարակական տարբեր կազմակերպություններ:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


05.05.2009
Աշխատանքային նիստ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում
Մայիսի 5-ին տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային նիստը`  Սամվել Նիկոյանի նախագահությամբ:Պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ նիստում քննության կառնվեն ժամանակավ...

05.05.2009
Հովիկ Աբրահամյան. «Անընդունելի է տեղահանված անձանց ողբերգության շահարկումը ինչ-ինչ քաղաքական նպատակների հասնելու համար»
Մայիսի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերով հանձնաժողովի զեկուցող, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր Ջոն Գր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am