National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.02.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ

«Խորհրդի հարգելի անդամներ
 
Շնորհակալ եմ իմ թեկնածությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրելու համար: Խիստ պարտավորեցնող է հանրապետության ամենահեղինակավոր ԲՈՒՀ-երից մեկի խորհրդի նախագահ լինելը, հատկապես, եթե նկատի ունենանք, որ հենց այս հաստատության շրջանավարտ եմ:

Ներկա փուլում բարձրագույն կրթական համակարգի զարգացումը եւ բարեփոխումները խիստ կարեւորվում են պետության կողմից: Կրթական բարեփոխումների հիմնական խնդիրն է կրթության որակի բարելավումը եւ ներկայիս աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխանող կադրերի պատրաստումը:

Նշենք, որ  Տնտեսագիտական համալսարանը բարձրագույն կրթության համակարգում մեծ հեղինակություն եւ բարձր վարկանիշ ունեցող ԲՈՒՀ-երից է: Դրա վկայություն պետք է համարել այն, որ Համալսարանի կադրերը, հատկապես շուկայական հարաբերությունների ձեւավորման անցած ժամանակահատվածում, դարձան մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջամարտիկներ ինչպես պետական կառավարման, այնպես էլ մասնավոր հատվածի կայացման ասպարեզներում:

Ազատական հարաբերություններին բնորոշ մրցակցության պայմաններում չի կարելի բավարարվել ձեռք բերված նվաճումներով, որոնք, բնականաբար, պետք է կատարելագործվեն եւ համապատասխանեն արագ փոփոխվող ժանամանակակից աշխարհի պահանջներին: Իհարկե,  այս առումով անհրաժեշտ է լինել հետեւողական եւ պահանջկոտ:
 
Կցանկանայի բոլորիս ուշադրությունը հրավիրել մի քանի խնդիրների վրա, որոնց լուծումը, կարծում եմ, կլինի Համալսարանի հետագա գործունեության հաջողության գրավականներից մեկը.

1. Համալսարանի շրջանավարտների բարձր մասնագիտական մակարդակի ապահովումը,
2. ԲՈՒՀ-ի նյութատեխնիկական բազայի արդիականացումը,
3. Մասնագետների պատրաստման գործում միջազգային չափորոշիչներին համապատասխանեցումը,
4. Պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումը, նրանց սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլերի իրականացումը,
5. Առանձնապես կարեւորում եմ` դասավանդման նոր, միջազգային մոտեցումների ներդրումն ու կիրառումը, հատկապես գործնական հմտությունների ուժեղացումը, բարդ իրավիճակներում արագորեն կողմնորոշվելու կարողությունների ընդլայնումը, տեսական եւ պրակտիկ գիտելիքների համադրումը, ինքնուրույն աշխատանքների խրախուսումը:

Դրանք կրթության որակի բարձրացման եւ  ժամանակակից մասնագետների պատրաստման լավագույն միջոցն են:

Կրթական բարեփոխումների համատեքստում, իհարկե, անհրաժեշտ են նաեւ օրենսդրական որոշակի փոփոխություններ: Կցանկանայի նշել, որ գործող օրենսդրական դաշտը հաճախ չի համապատասխանում կրթական նոր համակարգի, մասնավորապես կրեդիտային համակարգի պահանջներին, եւ այստեղ առաջանում են որոշակի դժվարություններ:

Համոզված եմ, որ նախորդ տարիներին սկսված կրթության որակի բարձրացման եւ գիտահետազոտական աշխատանքների ակտիվացման ռազմավարությունը կլինի շարունակական: Վստահ եղեք, համատեղելով մեր ջանքերն ու  հնարավորությունները, միասին կկարողանանք  հասնել ցանկալի արդյունքի:

Ինքս կօգտագործեմ բոլոր հնարավորություններս այդ գործընթացին նպաստելու համար:

Շնորհակալություն»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am