National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.02.2009
ԳԴՀ դեսպանը Ազգային ժողովում

Փետրվարի 5-ին  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին` վերջինիս խնդրանքով: 

Տիկին Վիկտորինը  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հանձնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի նամակը երկու խորհրդարանների միջեւ «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի շուրջ համագործակցության վերաբերյալ:  Դեսպանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին Բունդեսթագի  ծրագրին աջակցության պատրաստակամության համար:  Նշվեց, որ այս տարի Հայաստանին կհատկացվեն մեկ լրացուցիչ կրթաթոշակային տեղ: Ծրագիրը  ‎ստեղծվել է  20 տարի առաջ Բունդեսթագի կողմից եւ նրա ‎‎ֆինանսավորմամբ, որի նպատակն է Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի երիտասարդ մասնագետներին ծանոթացնել գերմանական խորհրդարանական կառավարման համակարգին: 
 
ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փաստելով հայ-գերմանական փոխգործակցության բարձր մակարդակը, կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը: Նա  համոզմունք հայտնեց, որ Հայաստանի մասնակցությունը «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ»  ծրագրին կուղեկցվի հաջողությամբ ու իր հետագա զարգացումը կունենա:  Պարոն Աբրահամյանը նշեց, որ արդեն  չորս կրթաթոշակակիրներ եղել են Ազգային ժողովում, ծանոթացել խորհրդարանի աշխատանքին եւ առաջիկայում  կմեկնեն  Գերմանիա ծանոթանալու գերմանական խորհրդարանական կառավարման համակարգին:

Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց  «Գերմանական տեխնիկական համագործակցություն» կազմակերպության եւ Ազգային ժողովի  միջեւ փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Վերջում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հրավերը Հայաստան:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am