ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային բանակի 17-ամյակի առիթով.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության ազգային բանակը ստեղծվել է հայ ժողովրդի ազատասիրության, անկախ երկիր ունենալու դարավոր երազանքը իրականություն դարձնելու անկոտրում կամքի, բանակաշինության գործի նվիրյալների, հայ զինվորների ու համայն հայության հերոսական ջանքերի շնորհիվ, դարձել տարածաշրջանի ամենամարտունակ բանակը:
Ազգային բանակը մեր ժողովրդի ձեռքբերումների, կայունության եւ խաղաղության պաշտպանն ու երաշխավորն է:
Հայոց բանակի ստեղծման 17-րդ տարեդարձի օրը գլուխ ենք խոնարհում Արցախի ազատագրության, Հայաստանի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակի առջեւ:
Բանակի օրվա առթիվ ի սրտե շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, մաղթում խաղաղ երկինք, անվտանգ եւ արժանապատիվ կյանք, երկրի պաշտպանության, նրա հզորացման եւ ժողովրդի բարեկեցության բարձրացման համազգային նպատակների իրականացման գործում` միասնական կամք»: