National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.12.2008
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը «Արմենպրես» լրատվական գործակալության 90-ամյակի առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 90-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակիցներին.

«Ժամանակակից աշխարհում օրավուր կարեւորվում է տեղեկատվության դերը եւ հասարակայնորեն ընդունված չորրորդ իշխանությունը մեծացնում է իր ներգործության դաշտը: Մենք արդեն չենք պատկերացնում մեր օրը առանց թերթերի ու հեռուստատեսության, առանց մշտական լրահոսի:

Լրատվության դերն ու նշանակությունը կարեւորելով` 1918 թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային խորհրդարանը օրենք է ընդունել` պետական լրատվական գործակալության ստեղծման մասին` անվանելով Հայաստանի հեռա‎գրական գործակալություն: Կրելով տարբեր անուններ` 90 տարիներ անընդմեջ, գործակալությունը հավատարիմ է մնացել ժամանակի ու երկրի պատմության տարեգրի իր առաքելությանը` աշխարհին լուրեր հաղորդելով Հայաստանից եւ Հայաստան բերելով աշխարհի նորությունները: 

Շնորհակալություն ձեզ` ձեր կատարած կարեւորագույն գործի համար, որ առաջին հայացքից է միայն թվում առօրյա, սովորական աշխատանք: Ժամանակը անցնում է շատ արագ եւ այդ առօրյա լուրերը ստանում են պատմական արժեք` սերունդներին պատմելու համար իրենց հայրերի ու պապերի կյանքի ու աշխատանքի մասին:

Ի պատիվ ձեզ` հարկ եմ համարում նշել, որ թեպետ լրատվական դաշտում` թերթերի, հեռուստաընկերությունների, այլ գործակալությունների, ինտերնետի առկայությամբ, մեծացել է մրցակցությունը եւ մի քանի րոպեների ընթացքում ցանկացած իրադարձության մասին կարող ես պատկերացում կազմել, «Արմենպրես» լրատվական գործակալությունը պահպանում է առաջատարի իր դիրքն ու ձեռագիրը` աշխատելով ճշգրիտ ու արագ` լրատվության հիմնարար ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ հարցերի սպառիչ պատասխաններով:

Գործակալության 90-ամյակի առիթով մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ` վստահ, որ 10 տարի անց` իր 100-ամյակին «Արմենպրեսը» վերստին լինելու է Հայաստանի Հանրապետության ամենահին ու ամենահուսալի լրատվական գործակալությունը»: 





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am