National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.12.2008
Ավարտվեցին Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները

Դեկտեմբերի 11-ին Ազգային ժողովում շարունակվեցին ԱԺ պետական-իրավական հարցերի  եւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական  հանձնաժողովների կազմակերպած լսումները «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի վերաբերյալ: 

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Դավիթ Համբարձումյանը լսումների մասնակիցներին ներկայացրեց Երեւան քաղաքի  բյուջետային հատկացումների վերաբերյալ դրույթները:

Ըստ օրինագծի, Երեւանի բյուջեն եկամուտների ձեւավորման եւ ծախսման մեկ տարվա ֆինանսական  ծրագիրն է, որը նախատեսված է Երեւանի զարգացման ծրագրի եւ ավագանու`  օրենքով եւ քաղաքապետի`  օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար: Բյուջեն ընդունվում է մեկ տարով, այն հաստատում է ավագանին, որին բյուջեի նախագիծն ուղարկվում է քննարկումից առնվազն 20 օր առաջ:  Բյուջեն չընդունվելու դեպքում բյուջեի նոր նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել ավագանին` համաձայնեցնելով քաղաքապետի հետ, կամ քաղաքապետը` հրավիրելով ավագանու արտահերթ նիստ:

Եթե ավագանին մինչեւ տարեվերջ բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա  համամասնություններով:  Ամրագրված են Երեւանի բյուջեի ձեւավորման աղբյուրները, բյուջեի վարչական եւ ֆոնդային  մասը, պահուստային ֆոնդը,  բյուջեի հրապարակումը, կատարումը, մուտքերի ապահովումը, Երեւանի զարգացման ծրագրերը:  Ի տարբերություն գործող եռամյա կարգի, Երեւանի համար սահմանվել է միամյա, քառամյա, երկարաժամկետ եւ հատուկ ծրագրեր կազմելու հնարավորություն: 

Օրինագծի  վերաբերյալ եղան հարցադրումներ եւ ելույթներ: Ելույթ ունեցողների գերակշիռ մասը կարծում էր, որ ավագանու անդամները պետք է աշխատեն սահմանված աշխատավարձով, ոմանք ճիշտ չէին համարում քաղաքապետի ընտրության կարգը, նշելով, որ քաղաքապետը պետք է ընտրվի կամ ուղղակի ընտրությունների միջոցով, կամ ավագանու կողմից կատարվող ընտրությամբ: Հնչած բոլոր կարծիքներին իր ելույթում անդրադարձավ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւ տվեց սպառիչ պարզաբանումներ:

Դավիթ  Հարությունյանը նշեց որոշ դրույթներ, որոնց ձեւակերպումներն անորոշ են` առաջարկելով հանել օրինագծից կամ տալ հստակ ձեւակերպումներ: Նշվեց, որ անհրաժեշտ է հստակ սահմանել պատվիրակված լիազորությունների բովանդակությունն ու ‎ֆինանսավորման ձեւերը, հստակ ամրագրել եկամուտների աղբյուրները, որոնք պետք է լինեն կանխատեսելի: Նախագծում եկամուտների առաջացման դրույթներում կան անորոշ ձեւակերպումներ, որոնք կարելի է եւ հանել օրինագծից: Պարոն Հարությունյանն առաջարկեց օրինագծում հստակ ամրագրել նաեւ ոչ պետական կարիքների համար օգտագործվող հողերից գոյացած գումարները Երեւանի բյուջե ուղղելու դրույթը: Նրա գնահատմամբ` անհրաժեշտ չէ ավագանու անդամների համար աշխատավարձ սահմանելը, քանի որ դա հանրային պարտականություն է` կամավորության սկզբունքով ստանձնված: Չբացառելով, որ օրինագիծը կարող է երկրորդ ընթերցմամբ քննարկվել մինչեւ տարեվերջ, հանձնաժողովի նախագահը ներկաներին առաջարկեց դիտողությունները երկու օրվա ընթացքում գրավոր ներկայացնել:

Եզրափակիչ ելույթներ ունեցան ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, երմանական տեխնիկական համագործակցության ընկերության իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի  կառավարման վարչության պետ Դավիթ Համբարձումյանը: Շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկումների համար, նրանք հավաստիացրին, որ բոլոր առաջարկներն ու դիտողությունները կքննարկվեն աշխատանքային խմբում եւ խորհրդարան կներկայացվի ամբողջապես լրամշակված տարբերակը:


17.06.2024
Ազգային ժողովի արտահերթ նիստում քվորում չի ապահովվել
Ազգային ժողովի հունիսի 17-ի արտահերթ նիստում ժամը 18:30-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.06.2024
ՀՀ-ի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն. Ռուստամ Բաքոյանը` Նիկոլաուս Շերակին
Հայաստանի Հանրապետության համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն` պայմանավորված մի շարք հանգամանքներով. առաջին հերթին ժողովրդավարության բարձր մակարդակով, եւ գիտեք, որ մեր երկիրը մի քանի տարի է արդեն` այդ ճանապարհով  հաստատակամ քայլերով առաջ է գնում: Հունիսի 17-ին ողջունելով Ավստրիայի Ազգայ...

17.06.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը
ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը եւ բարեկամական խմբի անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 17-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակի հետ: Ողջունելով հյուրին՝ Շիր...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 17-ին` ժամը 15:00-ին, 214 սրահում:...

17.06.2024
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին,  կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am