National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.12.2008
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը ՌԴ խորհրդարանի նախագահներին

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի մահվան կապակցությամբ: Ուղերձում նշվում է.

«Խոր վշտով տեղեկացա Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի մահվան մասին: Ռուսական ուղղափառ եկեղեցին եւ քրիստոնեական աշխարհը կորցրին իմաստուն հովվապետի, ով երկար տարիներ հույսով, հավատով ու սիրով ծառայում էր եկեղեցուն ու մարդկանց` լինելով նվիրվածության, հաստատակամության օրինակ խորհրդային տարիներին ու դառնալով ռուսական ուղղափառ եկեղեցու եւ ռուսական արտասահմանյան եկեղեցիների վերամիավորման ջատագով անկախության տարիներին: Նրա անվան հետ են կապվում հետխորհրդային տարիներին Ռուսաստանի Դաշնությունում հոգեւոր արժեքների վերահաստատման, եկեղեցու դերի վերականգնման, եկեղեցիների վերաշինության ու հավատացյալներին վերադարձի բազում դեպքեր: Նա ամեն տեղ էր, որտեղ մարդիկ իր կարիքն ունեին: Հայրապետական օրհնանքի ու սիրո իր ջերմ խոսքով, կարեկից վերաբերմունքով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը շահել էր ոչ միայն ռուս հավատացյալների հարգանքն ու սերը, այլեւ իր մեծ ավանդն էր բերել միջեկեղեցական հարաբերություններում` խաղաղության ու անվտանգության հաստատմանը նպաստելով պարբերաբար ծագող թեժ կետերում: Հայաստանում միշտ բարձր են գնահատել Հարավկովկասյան տարածաշրջանի հակամարտությունների հաղթահարմանն ուղղված նրա քայլերը: 

Նորին սրբությունը կարեւոր դեր ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու եւ Ռուսական Ուղղափառ եկեղեցու եղբայրական հարաբերությունների ամրապնդման հարցում:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ, ՌԴ Պետական Դումայի եւ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի պատգամավորներին, բոլոր հավատացյալներին` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի մահվան կապակցությամբ: Նրա պայծառ հիշատակը Հայաստանում էլ միշտ վառ ու անջինջ կմնա»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am