National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.10.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Երեւանի օրվա առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի օրվա կապակցությամբ.

«ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ

2790 տարի առաջ հիմնադրված մեր քաղաքամայրը աշխարհի եզակի քաղաքներից է, որ հազարամյակների միջով անցնելով` պահպանել է իր պատմությունն ու գոյությունը: 12 մայրաքաղաքներ ունեցած մեր պետության համար Երեւանը միշտ էլ եղել է ձգողականության կենտրոն` քաղաք, որին ուղղված են եղել բոլոր ժամանակների ու երկրներում ապրող հայերի իղձերն ու երազները:

Ես շնորհավորում եմ բոլորիս մեր քաղաքամայր Երեւանի 2790-ամյակի կապակցությամբ եւ ուրախ եմ, որ այսօր էլ մեր Երեւանը կառուցվում ու գեղեցկանում է օր օրի: 

Բոլոր քաղաքների դեմքը միշտ որոշում են այնտեղ ապրող մարդիկ` Երեւանն այսօր ինքնատիպ ու անկրկնելի քաղաք է շնորհիվ երեւանցիների, որ կյանք ու հավերժություն են պարգեւում իրենց տանը: Ես շնորհավորում եմ բոլոր երեւանցիներին` քաղաքի տոնի առիթով, մաղթում եմ երջանկություն ու բարեկեցություն»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am