National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.09.2008
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը

 Սեպտեմբերի 24-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի նախագիծը, որն ընդունման դեպքում  կարգավորելու է ոչ նյութական  մշակութային ժառանգության պահպանության  գործընթացների ժամանակ ծագող իրավահարաբերությունները, ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, հետազոտման, կիրառման, վերականգնման, այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային համագործակցության, Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցման խնդիրները, կսահմանի այդ ոլորտում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները, պետական մարմինների իրավասությունները: Ըստ պարոն Գյուրջյանի` օրինագծի ընդունումը հնարավոր կդարձնի պահպանել, մոռացությունից փրկել ոչ նյութական մշակութային ժառանգությունը:
 
Օրինագծի վերաբերյալ ելույթում հարակից զեկուցող Լիլիթ Գալստյանը կարծիք հայտնեց, թե օրինագիծը թերի է եւ լուրջ լրամշակման կարիք ունի, ինչպես նաեւ` նախագծի որոշ դրույթներ հռչակագրային են, հստակ տարանջատված չեն սկզբունքները, նպատակները եւ այլն: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, որ երեք ընթերցումներով քննարկման արդյունքում օրինագիծը  կլրամշակվի:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Փաստաթղթերի /վավերագրերի/  պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  կառավարության օրենքի նախագիծը, որը նույնպես ներկայացրեց մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: 

Օրենքի նախագծում հստակ սահմանվում են անվճար հատկացվող պարտադիր օրինակի քանակը, ստացող կազմակերպությունները, նրանց իրավունքներն ու պարտականությունները: Հարակից զեկուցող Արմեն Աշոտյանը հիմնավորված համարելով փոփոխություններն եւ լրացումները` առաջարկեց դրական եզրակացություն տալ օրինագծին:

Քննարկված երկու օրինագծերն էլ հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
 
Մինչեւ 60 օրով հետաձգվեց երրորդ օրենսդրական նախաձեռնության` պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած «Երիտասարդության մասին» օրինագծի քննարկումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am