National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.06.2008
Հաստատվեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կանոնակարգը

Հունիսի 24-ին Սամվել Նիկոյանի նախագահությամբ տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ  հանձնաժողովի նիստերին մասնակցելու իրենց հրավերքին առայժմ արձագանքել են ՄԱԿ եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունները  եւ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը: ՄԱԿ-ը կներկայացնի Գուրգեն Արսենյանը, «Ազգային միաբանությունը»`  Սարգիս Մուրադխանյանը, Վազգեն Մանուկյանին` Արտավազդ Վարդանյանը: Սարգիս Մուրադխանյանը  եւ Արտավազդ Վարդանյանը մասնակցեցին հանձնաժողովի նիստին:

Հանձնաժողովը քվեարկությամբ միաձայն ընդունեց հանձնաժողովի կանոնակարգը:

Հանձնաժողովի հերթական  նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am