National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.06.2008
Օրինագծերի քննարկումը հանձնաժողովում հեղինակների առաջարկով հետաձգվեց

Հունիսի 4-ի`  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ քննարկվեցին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած 6 օրենքի նախագծերը:

Օրինագծերի համահեղինակ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ ներկայացված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարությունը նույնպես պատրաստվում է օրենքի նախագծեր ներկայացնել, ուստի նպատակահարմար է դրանք քննարկել, փոխհամաձայնությամբ միավորել եւ  ներկայացնել համատեղ նախագծեր:

Տիկին Բիշարյանն առաջարկեց  «Բարձրագույն  եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նույնանուն երկու նախագծերի եւ «Մեծահասակների կրթության մասին» օրինագծի քննարկումը հետաձգել մինչեւ 15 օրով, իսկ  «Արտադպրոցական կրթության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին»  օրինագծերի քննարկումը` մինչեւ 30 օրով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am