National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.5.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
15.05.2008
Ազգային ժողովում շարունակվում են «ՀՀ 2007 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվության քննարկումները

Մայիսի 15-ին ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2007 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` ՀՀ ԱԳՆ ֆինանսավորման եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների մասով:

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ արտաքին քաղաքական գործունեության բնագավառի ծախսերը կազմել են ավելի քան 8.5 մլրդ դրամ` ապահովելով 97.9% կատարողական: Գումարի հիմնական մասն ուղղվել է ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանմանը` կազմելով  4.4 մլրդ դրամ, միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներին` 869.5 մլն դրամ եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանը` 776.2 մլն դրամ: Նշվեց, որ  դեսպանությունների շենքերի գնմանը հատկացվել է 754.5 մլն դրամ: Փոխնախարարի խոսքով ծրագրից փոքր-ինչ շեղումն առաջացել է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների (կատարողականը` 63.7%), դեսպանությունների շենքերի գնման (94.8%), արտասահմանյան պաշտոնական գործուղումների (99.8%), արտասահմանյան առեւտրային ներկայացուցչությունների պահպանման (72.7%) ծրագրերի գծով միջոցների տնտեսման արդյունքում: Արտաքին քաղաքական գործունեության մյուս ծրագրերի համար նախատեսված միջոցներն օգտագործվել են գրեթե ամբողջ ծավալով: 2006 թվականի համեմատ արձանագրվել է արտաքին քաղաքական գործունեության ծախսերի 10% (774.4 մլն դրամով) աճ, որը հիմնականում պայմանավորված է դեսպանությունների (Ռումինիայում եւ Լեհաստանում) շենքերի գնման, ինչպես նաեւ ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների, պետական կառավարման մարմինների եւ ՀՀ ռազմական կցորդների պահպանման ծախսերի աճով:

 ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը  նշեց, որ արտաքին գործերի նախարարության պետբյուջեով հատկացումները  ապահովել են 99.61 % կատարողական: Նախարարի խոսքով,  2002թ. ի վեր ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները կանոնավոր ֆինանսավորվում են  եւ չկա նախկին ֆինանսական կախվածությունը տեղի համայնքներից: Նշվեց, որ 2007 թ. դրությամբ Հայաստանը ունի 45 դիվանագիտական ներկայացուցչություն եւ վերջին տարիներին Հայաստանը  տարբեր երկրներում ձեռք է բերել շենքեր որպես սեփականություն: 2007 թ. ԱՆ աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների դիմաց վճարված տուրքերի գծով պետական բյուջե է վճարվել ավելի քան 1.9 մլրդ դրամ, որը 4.5%-ով զիջում է նախատեսվածը, եւ 1.6%-ով նախորդ տարվա փաստացի մուտքերը: ՀՀ անդամակցում է 60 միջազգային կազմակերպությունների եւ  2007 թ. դրությամբ պարտքը կազմում է մոտ  9 մլն դոլար: Շնորհիվ գործադրված ջանքերի, որեւէ միջազգային կամ տարածաշրջանային կազմակերպությունում Հայաստանը ձայնի իրավունքից զրկված չէ:

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման  հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  եւս քննարկվեց «Հայաստանի  Հանրապետության  2007 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը`   եվրոպական ինտեգրման  հարցերի ֆինանսավորման կտրվածքով: 
  
ՀՀ ‎ֆինանսների փոխնախարար,  գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը   նշեց, որ 2007 թ. պետբյուջեով եվրաինտեգրման հարցերի հետ կապված առանձին ծրագիր նախատեսված չէր: Իրականացվել են որոշ ծրագրեր «Եվրոպական հարեւանության» քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով` նախատեսված 2007 թվականի ընթացքում:

Հաշվետու տարվա ընթացքում ԵՄ-ից  «Պարենային ապահովություն» ծրագրով ստացվել է դրամաշնորհ 3 մլրդ 262 մլն դրամի չափով. այդ միջոցներն օգտագործվել են տարբեր ուղղություններով` գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, սոցիալական ոլորտ, վիճակագրական ծառայություն:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը նշեց, որ եվրոպական ինտեգրումը Հայասատնի արտաքին քաղաքականության գերակայություններից է, ԵՄ հարեւանության քաղաքականությունը եւ գործողությունների ծրագիրը բացում են Հայաստան-ԵՄ համագործակցության նոր շրջան: Հայաստանին ԵՄ ֆինանսական աջակցությունը հիմնականում ծավալվում է երկու ծրագրերի շրջանակներում` ՏԱՍԻՍ եւ Եվրոպական հարեւանության գործընկերության գործիք (ԵՀԳԳ): Այժմ ՏԱՍԻՍ-ը ավարտվում է, ծրագրի ավարտից հետո ԵՄ ֆինանսական աջակցությունն ամբողջովին իրականացվելու է ԵՀԳԳ-ի շրջանակներում: ՏԱՍԻՍ-ի ամենախոշոր ծրագրերն են մասնագիտական կրթություն եւ ուսուցման ոլորտի բարելավմանն ուղղված 7 մլն եվրո ուղղակի բյուջետային օգնությունը:  2007 թ. ուժի մեջ մտավ «Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիք» ծրագիրը, որից Հայաստանին  անմիջական բյուջետային օգնությունը  2007 թ. համար կազմել է 16 մլն եվրո:


    



15.05.2008
Քննարկվեցին ԶԼՄ-ներին առնչվող օրենսդրական խնդիրներ
Մայիսի 15-ին Ազգային ժողովում էին Եվրոպայի Խորհրդի լրատվական համագործակցության հարցերով քարտուղարության  պատվիրակության անդամներ Ֆրանցիսկա Կլոֆերը, փորձագետներ Նատալիա Պետրովան եւ Էլիզաբեթ Ռոբսոն-Էլիոթը:  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am