National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.4.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
15.04.2008
Քննարկումներ փորձագետների հետ Ազգային ժողովում
Ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Ֆինոլա Ֆլանագանին ու Սիմոնա Գրանատա-Մենգինին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներ Դենիս Պետիտին ու Նիլ Ջարմանին:

Քննարկման առանցքում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում 2008-ի մարտի 17-ին ընդունված փոփոխություններն էին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը եւ ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Մհերյանը, Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ պաշտոնական այլ անձինք:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց օրենքի քննարկման համար եւ հավաստեց, որ Հայաստանը հարգում է  ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները: Այնուհետեւ խորհրդարանի նախագահը փորձագետներին իրազեկեց, թե ինչու եւ ինչպես ընդունվեց խնդրո առարկա օրենքը: Հիշեցնելով, որ թե մայր օրենքը, թե մնացած օրենքները առաջին ընթերցումով ընդունվելուց հետո մշտապես ուղարկվել են փորձաքննության եւ ամբողջությամբ ընդունվել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի, նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական եզրակացություններում եղած առաջարկների հաշվառմամբ` ԱԺ նախագահը նշեց, որ օրենքի ընդունումից հետո  (2004 թ. ապրիլի 28), այն շատ լավ կիրառվում էր եւ որեւէ դժգոհություն չկար: Սակայն նախագահական ընտրություններից հետո թեկնածուներից մեկը, համաձայն չլինելով ընտրությունների արդյունքներին, առանց իրազեկելու 9 օր շարունակ հանրահավաքներ կազմակերպեց` ինչը օրենքի կոպիտ խախտում էր: Ապա տեղի ունեցան մարտի մեկի դեպքերը, որոնք հաճախ լիարժեք չեն ներկայացվում, մինչդեռ կատարվածի մասին ամբողջական պատկերացումը միայն թույլ կտա հասկանալ, թե ինչու ու ինչ պայմաններում փոփոխություններ կատարվեցին օրենքում, ու այսօր ինչ պետք է փոխվի: Պարոն Թորոսյանը հիշեցրեց, որ 9-օրյա ապօրինի հանրահավաքներից հետո ոստիկանությունը դիմել է հանրահավաքի կազմակերպիչներին, որ  տեղեկություն կա հանրահավաքի վայրում զենք կուտակվելու մասին եւ ցանկանում է խուզարկության անցկացնել, որի հետեւանքով ոչ մեծ բախում է տեղի ունեցել եւ ոստիկանությունը  ազատել է հրապարակը: Այնուհետեւ իրադարձությունները ծավալվեցին մեկ այլ վայրում եւ կատարվեցին բռնություններ` այրվեցին ավտոբուսներ, մեքենաներ, օգտագործվեցին մետաղե ձողեր, մոլոտովյան կոկտեյլներ ու նռնակներ, գրանցվեցին վանդալիզմի դրսեւորումներ` խանութների թալան, տեղի են ունեցել բախումներ ցուցարարների որոշ մասի եւ ոստիկանների միջեւ: Տեսաժապավենների վրա արձանագրված այդ ցավալի դեպքերը շոկի մատնեցին երեւանցիներին, որ մեկ օր առաջ չէին կարող պատկերացնել նման մղձավանջի հնարավորությունը իրենց քաղաքում, ուր 88-ից սկսած բազմաթիվ բազմամարդ հանրահավաքներ էին կայացել` առանց նման հետեւանքների: Ցավալի իրադարձությունների զոհ դարձան 10 մարդ, 200 վիրավորներ` գերակշռող մասը ոստիկաններ եւ զինվորականներ: ՀՀ նախագահի հրամանագով Երեւանում հատուկ դրություն մտցվեց եւ  օրենքում կատարվեցին փոփոխություններ` խնդիր ունենալով կանխել արնահեղության կրկնության որեւէ փորձ: Օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ արդեն իսկ խորհրդարանում նշվել է, որ այն անպայման ուղարկվելու է փորձագիտական եզրակացության` ինչը եւ արվել է: ԱԺ  նախագահը նշեց, որ ստացած արձագանքում 4 կետերի շուրջ քննարկումներ պիտի լինեն: Առաջինը` իրազեկման հետ կապված դրույթն է, ըստ որի արգելքի դեպքում ոստիկանությունից եւ ազգային անվտանգության մարմիններից պետք է ստանալ եզրակացություն, թե ինչ արգելքներ կան:

Փորձագետներն առաջարկում են, որ իրազեկում ներկայացնողն իրավունք ունենա դիմել դատարան եւ կարճ ժամանակում ստանալ դատարանի վճիռը: Հղում է կատարվում 13-րդ հոդվածի 3-րդ մասին: Այս առնչությամբ կարծիք կա,  որ 13-3-ը տարածվում է ամբողջ օրենքի մեջ եղած արգելքների վրա, սակայն անհրաժեշտության դեպքում նույնը կարող է 9-րդ հոդվածում կրկնվել:

Երկրորդ հարցադրումը վերաբերում է իրազեկում ներկայացնելու ժամկետներին. ԱԺ նախագահն առաջարկեց այդ հարցի քննարկումը առկախել մինչեւ գտնվեն վերջնական լուծումներ, որից հետո հաշվել, թե ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի եւ ամրագրել այդ ժամանակը:

Երրորդ խնդիրը վերաբերում է ինքնաբուխ հանրահավաքներին: Կա մտավախություն, որ այդ մեխանիզմը կչարաշահվի: 10, 50 կամ 100 հոգով իբր ինքնաբուխ հանրահավաք կարող են սկսել, ապա այն դարձնել  հազարավոր մարդկանց մասնակցությամբ զանգվածային հանրահավաք: Ուստի խնդիրը ոչ այնքան ինքնաբուխ հանրահավաքի փաստին է վերաբերում,  այլ` դրա շահարկման կանխմանը, որը հնարավորություն կտա անջատել բնական եւ արհեստական ինքնաբուխ հանրահավաքները: ԱԺ նախագահն առաջարկեց քննարկումների արդյունքում գտնել ճիշտ ձեւակերպում կամ թողնել կատարված փոփոխությունը:

Առաջարկվեց անդրադառնալ նաեւ 9-րդ հոդվածի 6-րդ կետին, որ փարձագետներն ընդհանրապես առաջարկում են հանել օրենքից:

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Ֆինոլա Ֆլանագանը, շնորհակալություն հայտնելով քննարկումների հնարավորության համար, կարեւորեց դրանց անհրաժեշտությունը եւ ԱԺ նախագահի ներկայացրած պարզաբանումները, որ հնարավորություն կտան առավել ճշգրիտ լուծումներ գտնել:

Փոխադարձ համաձայնությամբ` օրենքի շուրջ քննարկումները Ազգային ժողովում կշարունակվեն եւ լուծումները գտնելուց հետո` դրանց վերաբերյալ հուշագրի նախագիծ, որը կպատրաստվի, ապա դրա հիման վրա օրենքը կուղարկվի ԵԽ Վենետիկի հանձնաժողովին ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, իսկ արձագանքը ստանալուց հետո նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում ու կընդունվեն կատարված փոփոխությունները: 
 



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am