National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.03.2008
Գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ

Մարտի 2-ին  ՀՀ Ազգային ժողովը գումարեց  հատուկ նիստ:
 
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց, որ  մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված  ՀՀ նախագահը  խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ  մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել  է արտակարգ դրություն: Սահմանադրության 55-րդ հոդվածի  14-րդ կետի համաձայն արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։ Մինչ քննարկվող հարցին անդրադառնալը Ազգային ժողովը որոշում ընդունեց  Ազգային ժողովի հատուկ նիստը  Հանրային ռադիոընկերության ուղիղ եթերով չհեռարձակելու վերաբերյալ:

Պարոն Թորոսյանը նշեց, որ հարցը ներկայացնելու համար  ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: 

Արդարադատության նախարարը` ներկայացնելով արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրը,  նշեց, որ արտակարգ դրություն հայտարարված տարածքում սահմանվել են հետեւյալ սահմանափակումները.  ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի եւ այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում, գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում, իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում եւ զննության իրականացում, զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պաշտոնական տեղեկատվության սահմաններում, առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում, արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում, արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:

Հարցը ներկայացնելուց հետո  արդարադատության նախարարը պատասխանեց պատգամավորների հարցերին: Եղան բազմաթիվ ելույթներ, որոնցում հնչում էր խիստ մտահոգություն ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Պատգամավորները ՀՀ  նախագահի հրամանագիրը գնահատում էին  որպես պարտադրված, բայց նաեւ անհրաժեշտ քայլ  եւ միակ  ելքը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նրանց խոսքով  վտանգված  է Հայաստանի կայունությունը եւ միջազգային հեղինակությունը, եւ յուրաքանչյուրը իր կողմից պետք է անի առավելագույնը  հանգուցալուծելու ստեղծված աննախադեպ իրավիճակը:

ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը նշեց, որ առաջարկվող միջոցառումները նպատակ ունեն կայունացնելու ստեղծված իրավիճակը եւ կոչ արեց   կանգնել պետության եւ պետականության կողքին ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Արտահերթ ելույթ ունենալով` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց, որ լավ կլիներ ոչ նման քննարկում լիներ, ոչ էլ նման հրամանագրի անհրաժեշտություն. «Մի քանի պարզաբանում: Հրամանագիրը ուժի մեջ է արդեն, հրամանագիրը հրապարակվելուց հետո գործում է: Ասվեց` մեզ նայում եք թշնամու նման: Կարծում եմ` արժանի խոսք չէ, որեւէ մեկն այստեղ թշնամու նման չի նայել մյուսին: Դժբախտաբար մեկ անգամ չէ, որ այս դահլիճում ինչ-ինչ դրսեւորումներ են եղել: Եթե հետեւողական եւ անկեղծ լինենք միմյանց հետ, պիտի երբեմն նայենք մեր, մեր գործընկերների արածին եւ կանխենք նման ծայրահեղ դեպքերի դրսեւորումը: Նման բաներ, այո, եղել են, ավելի խայտառակ բաներ են եղել` այս դահլիճում ծեծել են մարդկանց, պատգամավորների եւ այն, ինչ այսօր կատարվել է, դրա շարունակությունն է: Այն նույն ատելությունը, որ այս դահլիճում դրսեւորեցին 1996 թվականին, այդ ատելությունն է հիմա շարունակվում: Ասում եք` 30 տոկոսն է վատը, մնացածը նորմալ մարդիկ են, ո՞վ թողեց այդ 30 տոկոսին, որ մտնեն այդ նորմալ մարդկանց մեջ: Ո՞նց էր 88-89 թթ. հավաքված հասարակությունն իրենց դուրս մղում նման տիպի մարդկանց, ինչու՞ այն ժամանակ նման բաներ չէին լինում: Սրա մասին պետք է խոսել: Ասվում է, որ սա ճանապարհ չէ: Ցավոք սրտի` սա մնացած միակ ճանապարհն է: Սա այս իրավիճակում մնացած միակ քայլն է: Այլ բան հնարավոր չէր անել այլեւս: Նման որոշումն այդքան հեշտությամբ չի ընդունվել, ինչպես ոմանց կարող է թվալ, որոշումն ամբողջ օրվա ընթացքում օդի մեջ կախված է եղել ու փորձ է արվել սպասել քիչ թե շատ կարգավորման: Այստեղ ասում են` եկեք այդ մարդուն ասենք` թող գա, ի՞նչ ասենք այդ մարդուն: Եթե որեւէ մեկն այդ մարդուն ասելիք ուներ, թող այն ժամանակ ասեր: Ես համաձայն եմ` կատարվում է այն, ինչ այդ մարդը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, նախապատրաստեց... Ասելիք ունեիք, այն ժամանակ ասեիք: Այն ժամանակ ասեինք` ի՞նչ ես ատելություն, սուտ, կեղծիք, վրեժ մտցնում այս մարդկանց մեջ, մեղք չե՞ն այս մարդիկ... Ի՞նչ ես 9 օր շարունակ օրենքը խախտելով` այս մարդկանց այստեղ հավաքում ու վտանգի տակ դնում: Ասելու բան ունեիք` ասեիք... Այդ ձողերը մեկը պատրաստել-բերել-բաժանել է, չէ՞: Եթե ուզում ենք լուրջ քննարկում անել, անկեղծ լինենք մինյանց հետ: Ասվում է` երկու կողմն էլ մեղավոր են, ես նման հայտարարություններ, հատկապես նման դժվար պահերին, չեմ ընդունում: Սա ուղղակի խուսափում է նշանակում: Եթե մի կողմում մի սխալ կա, եկեք այդ սխալի մասին խոսենք, եթե մյուս կողմում մի այլ սխալ կա, եկեք այդ սխալի մասին խոսենք, ոչ թե ուղղակի հավասարության նշան դնենք:

Այո, իհարկե, Հայաստանում ժողովրդավարությունը կայացած չէ, ցավոք սրտի: Այո, դժբախտաբար, այս ամբողջ ժամանակահատվածում մենք չկարողացանք հասնել այն բանին, որ ապօրինի զենք կրող մարդ չլինի այս երկրում, չկարողացանք բազմաթիվ բաներ անել, չկարողացանք ապահովել օրենքի լիարժեք գերակայությունը: Սրանք իսկապես խնդիրներ են եւ չափազանց լուրջ խնդիրներ են: Բայց ի՞նչ կապ ունի դա այն բանի հետ, որ ամբոխի միջից հրազենով կրակում են ոստիկանների վրա, սա ի՞նչ արդարացում ունի, այդ փայտերը ի՞նչ արդարացում ունեն, այդ ձողերը բռնողները կարգի՞ն մարդիկ են: Ես ամոթալի եմ համարում, եթե նման մարդկանց մենք համարում ենք մեր ժողովուրդը: Չեմ ասում, որ այնտեղ կարգին մարդիկ չկան, բայց ամեն ինչ խառնել իրար, հուզական ելույթներ ունենալ` ես դեմ եմ դրան: Բան ունենք ասելու, շիտակ ասենք: Ինչու՞ մեկդ չդատապարտեց այդ մարդկանց, որ այդ բաներն անում են: Ասում եք` առավոտյան էս են արել-էն են արել, չե՞ք տեսել այդ կադրերը, թե՞ այդ փայտերը պատահաբար այնտեղ հայտնվեցին, այդ նռնակներն ու զենքերը պատահաբար այնտեղ հայտնվեցին: Թե՞ կարող է այնքան միամիտ լինենք, որ մտածենք, թե հավաքների 9 օրվա ընթացքում կազմակերպիչները տեղյալ չեն եղել այդ մասին: Դա կլինի երեսպաշտություն, եթե մտածենք, որ մարդիկ այնտեղ հանրահավաք են անում եւ տեղյակ չեն այդ ամեն ինչից: Եթե մենք ազնիվ ենք եւ անկեղծ մեր ժողովրդի նկատմամբ, պիտի այս ամենի մասին խոսենք: Ասում եք` առաջնորդ են փնտրում այդ մարդիկ, ոնց 10 տարի առանց այդ առաջնորդի ապրեցին, հիմա առաջնորդ են փնտրում: Ասում եք`  վստահություն չկա, ատելություն կա... Իհարկե կա այս ամենը մեր հասարակություն մի մասի մեջ, որովհետեւ շատ հաճախ անկեղծությունն ու շիտակությունն է պակասում, որովհետեւ շատ հաճախ խմբակային շահն է գործում: Սա է իրողությունը: Այդ մարդն անընդհատ հայտարարում է սուտ, կեղծ տվյալներ, այդ մարդն անընդհատ ատելության կոչ էր անում,  մարդ, որ հայտարարում էր` ես դուրս կգամ այս ամեն ինչից, եթե մի մարդ չմասնակցի, այսինքն` թքած ունի ամեն ինչի վրա. երկրի վրա էլ, ապագայի վրա էլ, ժողովրդի վրա էլ: Ասում էր` ինքը գործիք է: Ու այդ խեղճ մարդկանց դարձրեց իր պարզունակ գործիքը: Դրանից ինքը չի տուժել: Իհարկե, մարդիկ կային որոնք հրահրել ու հիմա էլ հրահրում են: Թողնենք մեծամասնությանը մի կողմ, երբ ձեր ընդդիմադիր գործընկերներին վերջին խոսքով հայհոյում էին եւ հրապարակում էին հազարավոր տպաքանակով, մի բառ ասացի՞ք` էս ի՞նչ եք անում, ինչու՞ եք վարկաբեկում: Մարդը չի կիսում քո հայացքները, բայց կարելի՞ է այլանդակ արտահայտություններով հայհոյել: Մի անգամ ասացի՞ք` ոնց ես հայտարարում` ով էստեղ չի կանգնած, դավաճան է, տականք է: Ասեիք մի անգամ, այդ ատելության նկատմամբ անտարբերությունն է, որ այդ մարդկանց հասցրեց այդ վիճակին: Ասում եք` մեր ժողովուրդն է, այո, ես համաձայն եմ, որ այդ հազարավոր մարդկանց մեջ կան անմեղ եւ շիտակ մարդիկ, բայց ես չեմ կարող ժողովուրդ համարել նրանց, ովքեր մեքենաներ են այրում, ովքեր հարձակվում են ոստիկանների ու զինվորների վրա, ովքեր ամեն ինչը ջարդում ու փշրում են: Մեր գործընկերների մի մասն ասում է, որ տեսել է, որ այնտեղ ձողերով մարդիկ են կանգնած, ո՞ր կարգին մարդն է փողոցում կանգնում, որ մեկի գլուխը ջարդի: Դուք կանե՞ք այդ բանը: Պիտի շիտակ լինել, պիտի անկեղծ լինել: Հուզախառն ելույթների տեղը չէ, շիտակ վերաբերմունքի տեղն է: Այստեղ հայտարարվում է` եկեք այս անենք, այն անենք, մենք հիմա մի բան ունենք անելու` քննարկել նախագահի հրամանագիրը եւ մեր վերաբերմունքը արտահայտել: Սա է մեր անելիքը եւ սա է ամենակարեւորը: Պատահական չէ, որ դա վերապահված է Ազգային ժողովին: Ուշացնել միջոցառումները, նշանակում է թույլ տալ, որ այդ 30 տոկոսն իր այլանդակությունները շարունակի մեր քաղաքում: Սա է իրականությունը: Ամեն ինչ արվել է` արդեն այլ ելք չունենալով: Ես կարծում եմ` իրավապահ մարմինները պիտի վճռական լինեն եւ պիտի թույլ չտան մեր երկրում նման բաներ: Սա ծանր հետեւանքներ է ունենալու հետագայի համար: Այդ մարդիկ հասան իրենց նպատակին` այդ մարդը եւ իր շրջապատի մի խումբ մարդիկ: Որ հետագայում նման բան չլինի, որ սա չշարունակվի, մեկ բան է պետք միայն` ազնիվ ու շիտակ վերաբերմունք այս ամենին, ոչ թե այս երկրի 17 տարվա ու 1700 տարվա բոլոր խնդիրներն ու դժվարությունները բերենք, սվաղենք ու հավասարեցնենք եւ ասենք` բոլորն էլ մեղավոր են, այնպես անենք, որ արյուն չթափվի: Արյուն չթափվելու համար պարզ ու շիտակ վերաբերմունք է պետք: Թացն ու չորն իրարից տարբերել է պետք: 9 օր մարդիկ օրենք էին խախտում, ինչու՞ այդ ժամանակ մեկը չգնաց այդ խեղճ մարդկանց, որ այնտեղ հավաքված էինք, խորհուրդ չտվեց, որ չի կարելի սա անել, որովհետեւ դուք օրենք եք խախտում: 

Այն ինչ տեղի է ունեցել, պիտի դաս լինի եւ ընդամենը մեկ բան պետք է անել` լինել պարզ ու շիտակ, անկեղծ ու ազնիվ: Ժողովրդի նկատմամբ միշտ չէ, որ դա արել են եւ այդ պատճառով էլ սա պատահեց: Ես կարծում եմ` հանրապետության նախագահի հրամանագիրը միանգամայն տեղին է եւ խորհրդարանը, նույնպես պատասխանատվություն կրելով երկրի եւ իրավիճակի ու ապագայի համար, պիտի անպայման իր վերաբերմունքով աջակցություն հայտնի այս հրամանագրին»:  

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց,  քանի որ միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի գրավոր տեքստ որեւէ պատգամավոր չի ներկայացրել  Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով նախատեսված  կարգով եւ ԱԺ կանոնակարգի 52-րդ եւ 92-րդ հոդվածների համաձայն, ապա ՀՀ նախագահի հրամանագիրը համարվում է հավանության արժանացած եւ հատուկ նիստը համարվում է փակված:



07.06.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: «Մեծապես կարեւորում եմ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների եւ կառո...

07.06.2024
Փոփոխությունների նպատակն է, որպեսզի տնտեսավարողների մոտ հարկային բեռի տարբերությունները հասցվեն նվազագույնի. Բաբկեն Թունյան
Հարկային օրենսգրքում նախատեսվող որոշ սկզբունքային փոփոխությունները տնտեսավարողների մոտ առաջացրել են որոշակի հարցեր. այս մասին ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու...

07.06.2024
Նախատեսվում է ստեղծել Ոստիկանության գվարդիա
Նախատեսվում է հստակեցնել Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, որն այլեւս չի դիտարկվելու այլ զորքի կարգավիճակում: Թե' խաղաղ, թե' պատերազմական դրությունների ժամանակ գվարդիան կգտնվի ՆԳՆ ընդհանուր համակարգման եւ ոստիկանապետի անմիջական համակարգման ներքո: «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված...

07.06.2024
Նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ...

07.06.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում ...

07.06.2024
Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն առնչվող համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը
Համաձայնագրի նպատակն է ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը. տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Հ...

07.06.2024
Քննարկվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումը
ՀՀ ներքին գործերի նախարարությունը դեռ տասնամյակներ առաջ իր կազմում ձեւավորել է փորձաքրեագիտական վարչություն, որն այսօր էլ գործում է: Վարչության ձեւավորման նպատակն է եղել աջակցել նախաքննությանը եւ հետաքննությանը: Քրեական դատավարության օրենսդրության զարգացման պայմաններում Ներքին գործերի նախարարություն...

07.06.2024
Նոր կարգավորումները միտված են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը
Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների իրացմանը: 2023 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված օրենքով սահմանված ժամկետում դիմում ներկայացնելու եւ իրավաբանական անձի գրանցումը նաեւ ՀՀ-ում ճանաչելու հնարավորություն էր տրվում: ...

07.06.2024
Նոր կարգավորմամբ ընտրողները հանրամատչելի, հրապարակայնորեն հասանելի եղանակով կծանոթանան ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկատվությանը
Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով քվեարկության օրվան նախորդող 40-րդ եւ 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները տեղադրվեն նշված գերատեսչությունների պաշտոնական կայքե...

07.06.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հակիրճ ներկայացրել է հաշվետվությունը, որը մոտ 2 շաբաթ մանր...

07.06.2024
Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը
ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Որոշ բացառություններով 16 եւ 17 տարեկանում եւս անձը կարող է ամուսնանալ: Օրենսդրական նոր կարգավորմամբ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր ա...

07.06.2024
Առաջարկվում է կիբեռհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքեր ձեւավորել
Վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ, հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործության եւ այս հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարեւոր է միջպետական համագործակցությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: ՀՀ կ...

07.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am