National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.12.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
03.12.2007
Սկսվեցին Ազգային ժողովի քառօրյա նիստերը


Ազգային ժողովի` դեկտեմբերի 3-ի քառօրյա նիստն սկսվեց երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագծի եւ քառօրյա նիստերի օրակարգի հաստատումով: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նաեւ ԱԺ որոշման չորս նախագծերը, որոնցից երեքը  մի շարք օրենքների նախագծեր երկու ընթերցումով  քննարկելու հատուկ  կարգ են սահմանում, իսկ չորրորդն առաջարկում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրինագիծը եւ դրան վերաբերող փաթեթը քննարկելիս հիմնական զեկուցման համար հատկացնել մինչեւ 1 ժամ եւ փաթեթի վերաբերյալ առաջարկների ներկայացման ժամկետը սահմանել մինչեւ 2008 թվականի մարտի 15-ը: 

ԱԺ պատգամավորները քննարկեցին «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ ՀՀ նախագահի առաջարկը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:

Նախարարն ընդգծեց, որ մարդասիրական գործունեությունը Իրաքում մեծապես նպաստում է Հայաստանի միջազգային վարկի բարձրացմանը, ամրապնդում վստահությունը Հայաստանի  զինված ուժերի նկատմամբ, ընդլայնում է ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հետ ռազմական համագործակցության  փոխշահավետ ծրագրեր իրականացնելու  հնարավորությունները, նպաստում է ՀՀ ԶՈՒ մարտական կարողությունների բարձրացմանը, որոշակի քաղաքական լծակներ է ստեղծում  միջազգային անվտանգության կառույցներում ակտիվ գործունեություն ծավալելու  եւ մեր երկրի դիրքորոշումներն ամրապնդելու համար:

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Նիկոյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական տեսակետը` ընդգծելով հարցի կարեւորությունը ռազմաքաղաքական եւ եվրաինտեգրման տեսանկյունից:

Քննարկվող հարցի վերաբերյալ խմբակցություններից տեսակետ ներկայացրեց միայն «Ժառանգությունը». խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ` հուշագրին միանալու որոշումը ժամանակին եղել է քաղաքական, բխել է մեր երկրի շահերից, բայց չի եղել մարդասիրական քայլ, ուստի «Ժառանգություն» խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի նպատակը, ըստ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ  Մահտեսյանի, ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիական հիմունքներով հատուկ ծառայության հիմնադրման եւ կազմակերպման եղանակով արդյունավետ կադրային քաղաքականության իրավական հիմքերի ստեղծումն է: Նա ներկայացրեց ոստիկանության  որոշ օղակներում քաղաքացիական ծառայության ներդրման նպատակներն ու առանձնահատկությունները:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի դրական տեսակետը: Նա հավելեց, որ  «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը  նախատեսում է, որ սոցիալական առանձին արտոնությունների ու երաշխիքների առումով ՀՀ ոստիկանության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայություն անցնող կամ  քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիները զինծառայողներին հավասարեցված անձինք են:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը ներկայացրեց նաեւ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված  փոփոխություններով եւ լրացումներով, որոնց արդյունքում ՀՀ-ում ներդրվեց  երկքաղաքացիության ինստիտուտը: Նախագծով նախատեսվում է  բնակչության պետական ռեգիստրում կուտակել նաեւ երկքաղացիների վերաբերյալ տվյալներ, որը հնարավորություն կընձեռի ապահովել երկքաղաքացիների հաշվառումը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Երկաթուղային տրանսպորտի մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Ջրօգտագործողների ընկերություններին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին»,  «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» եւ դրա հետ կապված մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որոնցով  սահմանվում է Երեւան քաղաքում թե՛ տեղական ինքնակառավարման եւ թե՛ տարածքային կառավարման առանձնահատկությունները, Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման սկզբունքները, մարմինները, դրանց լիազորությունները, իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքներն ու երաշխիքները, կարգավորում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերություններն ու առանձնահատկությունները:

Հաշվի առնելով միջազգային փորձը` նախագիծը նախատեսում է Երեւանում տեղական ինքնակառավարման երկաստիճան համակարգ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է տեղական իշխանության եւ բնակչության կապով, այստեղից էլ` վարչական շրջանների անհրաժեշտությունը: Նախատեսվում է  նաեւ Երեւանի քաղաքապետի անուղղակի ընտրության կարգը: Հաշվի առնելով տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման միասնական կարգավորումը` քաղաքապետին նախագծով վերապահված են ինչպես տեղական ինքնակառավարման լիազորություններ, այնպես էլ պատվիրակված լիազորություններ:

Բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ նախագծի մշակման  ժամանակ բացի ՀՀ Սահմանադրությամբ Երեւանի կարգավիճակը ամրագրող դրույթներից, հաշվի են առնվել նաեւ 1985 թվականի հոկտեմբերի 15-ի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջները, ոլորտին առնչվող միջազգային փորձագետների կարծիքները:

Ազգային ժողովը այս օրինագծի քննարկումը կշարունակի դեկտեմբերի 4-ի նիստում:


 


03.12.2007
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը
Դեկտեմբերի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում` Արմեն Ռուստամյանի նախագահությամբ, քննարկվեց «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի (Կենտրոնական հարավ, ԲԱԴ Կ-Հ) ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը մեկ տարով ...

03.12.2007
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները Հայաստանում
Դեկտեմբերի 2-ին Հայաստան են ժամանել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Նեւեն Միմիցան, հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն:Դեկտեմբերի 3-ին նախատեսվում են նրանց հանդիպումները Հայաստանում ներկայացված ԵԽ անդամ երկրների դեսպանների, հասարակական կազմակերպությունների, Զ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am