National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.12.2007
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը
Դեկտեմբերի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում` Արմեն Ռուստամյանի նախագահությամբ, քննարկվեց «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի (Կենտրոնական հարավ, ԲԱԴ Կ-Հ) ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ ՀՀ նախագահի առաջարկությունը, որը ներկայացրեց պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը Իրաքում գործում է ռոտացիոն կարգով` վեցամսյա ժամանակահատվածներով:  Երրորդ ռոտացիայի եւ հուշագրին միանալու ժամկետը շուտով լրանում է եւ Հայաստանը չի կարող շարունակել Իրաքի կայունացման գործընթացին մասնակցությունը: Հաշվի առնելով, որ Իրաքի կայունացման հաստատման գործընթացին Հայաստանի մասնակցությունը դրական է գնահատվում միջազգային հանրության կողմից եւ նպաստում է ՀՀ զինված ուժերի նկատմամբ վստահության ամրապնդմանը, նպատակարամար է համարվել Իրաքի կայունացման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման /բժիշկներ, սակրավորներ, վարորդներ/ մասնակցությունը:  Նախարարը նշեց, որ 2005 թ. հունվարից Իրաք են գործուղվել 276 զինծառայողներ, ծառայության 3 տարիների ընթացքում հայկական ստորաբաժանումը ոչ մի զոհ չի տվել: 2006 թ. նոյեմբերին Իրաքում ականի պայթյունից վիրավորվել է ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանը, նրա բուժումը իրականացվել է Գերմանիայում եւ ԱՄՆ-ում: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը Իրաքի իշխանությունների եւ բազմազգ դիվիզիայի հրամանատարության կողմից բազմիցս արժանացել է բարձր գնահատականների եւ պարգեւների:
                 
2007թ. սեպտեմբերի 19-ին ստորագրված ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 3568-1 AM ֆինանսավորման համաձայնագիրը (Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում) հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նրա խոսքով` ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանում գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավմանը` ոռոգվող գյուղատնտեսության շահավետության եւ հարատեւության աճի շնորհիվ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3.300.000 ՀՓԻ համարժեք / 5 000 000 ԱՄՆ դոլար/ գումարի վարկ:
               
Ներկայացված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am