National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.11.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
28.11.2007
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

 Նոյեմբերի 28-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության Արեւելյան Եվրոպայի  եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար դեսպան Հանս-Դիթեր Լուկասին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Գերմանիայի արակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Յոնաս-Մարիա Վիկտորինը:

 Ողջունելով հյուրերին` Ավետ Ադոնցը  նշեց, որ   2003 թ. հետո  հայ-գերմանական հարաբերություններն ակնհայտորեն զարգացում են ապրում, ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, զարգացել են առեւտրատնտեսական հարաբերությունները, ներդրումային համագործակցությունը: Պարոն Ադոնցը  նշեց, որ եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը  Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման նոր հեռանկարներ է բացում  եւ  Հայաստանում ընթացող բարեփոխումների հիմքում եվրոպական չափանիշներին համապատասխանելն է: Պարոն Ադոնցի խոսքով` ընթացող բարեփոխումները մեր երկրի զարգացման հիմնական ռեսուրսն են հանդիսանում:
 
Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության խնդիրներին եւ կարեւորելով  փոխգործակցության  զարգացումը, պարոն Ադոնցը  կարծիք հայտնեց, որ հարաբերությունների զարգացումը հակամարտությունների կարգավորման գործոններից մեկն է  եւ  այս առումով  անթույլատրելի համարվեց Հայաստանի շրջանցումը տարածաշրջանային ծրագրերից, ինչը խոչընդոտում է եվրաինտեգրման գործընթացին  եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Այս համատեքստում նշվեց  Ղարս-Ախլքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումը, ինչպես նաեւ «ՏՐԱՍԵԿԱ» եւ «ԻՆՈԳԵՅԹ» ծրագրերի լիարժեք իրագործումը: Նշվեց, որ Ադրբեջանի վարքագիծը  հակասում է եվրոպական սկզբունքներին եւ ոգուն: Խոսելով  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին` պարոն Ադոնցը նշեց, որ Հայաստանը  ի տարբերություն Թուրքիայի` բազմիցս հայատարարել է առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու  պատրաստակամության մասին:
         
Պարոն Լուկասը անհրաժեշտ համարեց   ԵՄ -Հայաստան հարաբերությունների զարգացումը, այս համատեքստում կարեւորելով նոր հարեւանության ծրագրի իրականացումը, որը հնարավորություն կտա նոր որակ հաղորդել Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Տարածաշրջանային համագործակցության շրջանակներում կարեւորվեց Եվրամիության եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների փոխգործակցության ակտիվացումը: Անթույլատրելի համարվեց Հայաստանի շրջափակումը, ինչը մեկուսացնում է երկիրը, խոչընդոտում լիարժեք զարգացմանը, նշվեց, որ  Գերմանիան պատրաստ է աջակցել շրջափակման վերացման հարցում: Համագործակցության զարգացման նախապայման  համարվեց կոնկրետ ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով: 
     
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ առաջիկա նախագահական ընտրություններին, երկուստեք կարեւորվեց  եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը: Քննարկվեցին նաեւ  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



28.11.2007
Ընդունվեց 2008-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը
Ազգային ժողովի` նոյեմբերի 28-ին  արտահերթ նիստում  ԱԺ պատգամավորները 87 կողմ, 2 դեմ, 8 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված «ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերջնական տարբերակը, քվեարկությամբ ընդունվեցին նաեւ նախօրեին քննարկված մի շարք օրինագծերի փ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am