National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.11.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
28.11.2007
Ընդունվեց 2008-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովի` նոյեմբերի 28-ին  արտահերթ նիստում  ԱԺ պատգամավորները 87 կողմ, 2 դեմ, 8 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված «ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերջնական տարբերակը, քվեարկությամբ ընդունվեցին նաեւ նախօրեին քննարկված մի շարք օրինագծերի փաթեթներ:

Այնուհետեւ ԱԺ պատգամավորները շարունակեցին քննարկել օրակարգային մյուս հարցերը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը զեկուցեց երկրորդ ընթերցման ներկայացված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթի վերաբերյալ եղած առաջարկների մասին: Նա տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի առաջարկներից ընդունվել են երկուսը, որոնցից առաջինը վերաբերում է նախկինում ազատազրկման դատապարտված եւ ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց  պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու կարգը պաշտպանության նախարարի կողմից սահմանվելուն, իսկ երկրորդը`  սանկցիաների մեղմացմանը:

Ընդունվել է նաեւ ՀՀԿ խմբակցության առաջարկը, ըստ որի` սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա պահեստազորի առաջին խմբի սպաները, որոնք ավարտել են ասպիրանտուրան կամ ունեն գիտական աստիճան, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ըստ իրենց մասնագիտացումների:

ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Ստյոպա Սաֆարյանի առաջարկները, որոնք վերաբերում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում, ՀՀ քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ չկատարելուն, չեն ընդունվել:

ԱԺ պատգամավորները երրորդ ընթերցմամբ քննարկեցին նաեւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք» (օրինագծերի փաթեթ), «Հատուկ քննչական ծառայության մասին» (օրինագծերի փաթեթ), «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» (օրինագծերի փաթեթ) եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին բոլոր քննարկված օրինագծերը, եւ, սպառելով օրակարգը, Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը:


28.11.2007
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
 Նոյեմբերի 28-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության Արեւելյան Եվրոպայի  եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար դեսպան Հանս-Դիթեր Լուկասին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Գերմանիայի արակա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am