National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
31.10.2007
ԱՊՀ ՄԽՎ 29-րդ լիագումար նիստը Սանկտ Պետերբուրգում

Հոկտեմբերի 31-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները սկսեց  ԱՊՀ ՄԽՎ 29-րդ լիագումար նիստը` օրակարգում ունենալով  ԱՊՀ  մասնակից-պետությունների համաձայնեցված  միգրացիոն քաղաքականության իրավական  ապահովման, «Ինքնակառավարվող կազմակերպությունների մասին», «Համազգային հանրաքվեի մասին», «Տրանսպորտային գործունեության մասին», «Տրանսպորտում անվտանգության մասին», «Օդային տրանսպորտում անվտանգության մասին», «Արտադրության եւ սպառողական թափոնների մասին» «Հողի պահպանության մասին», «Կենդանիների նկատմամբ վերաբերմունքի մասին», «Մերձսահմանային համագործակցության մասին» մոդելային օրենքների քննարկումը, ԱՊՀ մասնակից-պետություններում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդելու իրավական  կարգավորման հայեցակարգի, «ԱՊՀ մասնակից-պետություններում գենետիկ բժշկական տեխնոլոգիաների անվտանգության եւ իրավաէթիկական կարգավորման մասին», «ԱՊՀ մասնակից-պետություններում մեծահասակների կրթության իրավական ապահովման մասին», «ԱՊՀ մասնակից-պետությունների համար նախատեսված մոդելային  բնապահպանական օրենսգրքի» հարցերը:

ԱՊՀ ՄԽՎ քսանիններորդ լիագումար նիստն ավարտվեց լրագրողների համար մամլո ասուլիսով, որի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին ուղղված հարցը վերաբերում էր միգրացիոն քաղաքականության ձեւավորմանը: Պարոն Թորոսյանը ԱՊՀ երկրների ընդհանուր միգրացիոն քաղաքականության անհրաժեշտությունը պայմանավորեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված իրավիճակով, նշելով, որ ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում արվեց այդ ուղղությամբ որոշակի եւ կարեւոր քայլ:   

ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ, ՄԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը հանդիպեց Բելառուսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Վադիմ Պոպովի հետ: Պարոն Պոպովը շնորհավորեց Աժ նախագահին վերընտրության առիթով` նշելով, որ խորհրդարանի նախագահը պարտավորեցնող պաշտոն է` լինելով նաեւ քաղաքական ուժերի համախմբմանը նպաստող գործոն: Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահը երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման նպատակով` նշեց միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեության շարունակման մասին, որի աշխատանքը օրենսդրական դաշտի համապատասխանեցմանն է նպաստում ու համագործակցության խորացմանը: Պարոն Պոպովը, արձանագրելով տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը, նշեց, որ մեծ հեռանկարներ կան դրանց զարգացման համար: 

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորեց պարոն Պոպովին Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում ընտրության առիթով եւ վստահություն հայտնեց, որ դա կնպաստի  հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը: Աժ նախագահը իրազեկեց, որ չորրորդ գումարման Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի կազմը, նշանակվել է հայկական կողմի համանախագահը: Պարոն Թորոսյանը կարեւորեց հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների օգտագործմամբ` կուտակված օրենսդրական փորձի փոխանակումը եւ իրապես գործուն կապերի մեխանիզմների ձեւավորումը: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ միջազգային կառույցներում համագործակցության հարցերին:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր: Պարոն Գրիզլովը ԱԺ նախագահին իրազեկեց, որ արդեն կատարվել է վիճակահանություն եւ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը տասներորդ համարով է մասնակցելու Պետական Դումայի ընտրություններին, դեկտեմբերի երեքին սկսվում է քարոզարշավը, եւ կուսակցությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, հավակնում է կրկնել ու զարգացնել նախորդ ընտրություններում ունեցած հաջողությունը: 

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, հաջողություններ մաղթելով «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը դեկտեմբերյան ընտրություններում, վստահություն հայտնեց, որ ընտրություններից հետո միջազգային կառույցներում համագործակցությունը եւ երկկողմանի հարաբերությունների զարգացումը կշարունակվի: ԱԺ նախագահը կարեւորեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների հաջող ընթացքը: Պարոն Թորոսյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովից դիտորդական առաքելություն կմասնակցի ընտրություններին: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր:
 
ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում Տավրիկյան պալատում կայացավ նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստը` ԽՎ նախագահ Բորիս Գրիզլովի ղեկավարությամբ, որին մասնակցեց ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ նախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am