National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.10.2007
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Հոկտեմբերի 26-ին Արեւիկ Պետրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, օրակարգում ունենալով` ՀՀ-ում փախստականների եւ ապաստան հայցողների նկատմամբ վարվող պետական քաղաքականության,  ՀԿ-ների  հետ համագործակցության հարցերը:  

ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը անդրադարձավ Ադրբեջանից բռնագաղթվածների հիմնախնդիրներին`  ներկայացնելով 1988թ.-ից  կատարված աշխատանքները: Առավել կարեւորվեց փախստականների բնակարանով ապահովման խնդիրը, որի  լուծման նպատակով  դեռ 2004 թ. կառավարությունը  ծրագիր է հաստատել, համաձայն որի առավել կարիքավոր փախստականները պետք է ապահովվեն մշտական կացարանով: Կարիքավոր փախստականների թիվը շուրջ 10 հազար է, նրանցից առավել կարիքավորներին, որոնց թիվը կազմում էր 3269 ընտանիք,  կտրամադրվեն  բնակարանների գնման վկայականներ, իսկ գյուղական բնակավայրերում ապրողներին հնարավորություն կընձեռվի իրենց սեփականաշնորհված հողատարածքների վրա կառուցել տներ: Առաջարկված ծրագրի հիման վրա հաշվարկվել է ծրագրի արժեքը, որը 2004 թ. կազմել էր 23 մլն ամերիկյան դոլար: Ծրագիրը  սկսել  է իրագործվել  2005 թ., այդ նպատակի համար բյուջեից հատկացվել է 1մլրդ 316 մլն դրամ: Տեղեկացվեց,  որ   ծրագրով փախ ստականների 70 տոկոսը ձեռք է բերել անշարժ գույքի շուկայից բնակարաններ, այս տարի նախատեսվում է Կոտայքի մարզում ավարտել ծրագրի իրագործումը եւ սկսել Երեւանում: Երեւանում 1000 ընտանիքի համար կհատկացվի 25 մլն ամերիկան դոլար: Անդրադառնալով նորօրյա փախստականների հոսքին` ագիկ Եգանյանը նշեց, որ այս դեպքում առաջնորդվում են փախստականների մասին  Ժնեւյան կոնվենցիայով: Տեղեկացվեց, որ օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը  իրենց երկիրից  պատճառաբանվում է քաղաքական համոզմունքների համար հալածանքների երկյուղով, կրոնական համոզմունքներով  կամ էթնիկական ծագումով: Մեր պետությունը պարտավորություն է վերցրել պաշտպանել այն անձանց, որոնց կյանքին վտանգ է սպառնում:

«Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն»-ի  գործադիր տնօրեն  Էլինար Վարդանյանը իրազեկեց, որ կազմակերպությունը զբաղվում է ՀԿ դաշտի վերլուծությամբ: Կարեւորեց այս քննարկումների նշանակությունը, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը: Կազմակերպության տնօրենը ներկայացրեց  ՀԿ դաշտի համառոտ բնութագիրը, տեղեկացնելով, որ 1999 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված էր 1834 ՀԿ, որն էլ խոսում է ՀԿ դաշտում ծրագրային, մարդկային ռեսուրսների աննախադեպ աճի մասին: Նշվեց, որ 2005 թ. առաջին անգամ ՀՀ պետական բյուջեից հատկացվել են դրամաշնորհներ  ՀԿ-ներին:  2005 թ. հատկացվել է 50մլն. դրամ, ֆինանսավորվել է 20 ծրագիր: 2006-2007 թթ. ընթացքում եւս հատկացվել է տարեկան 100000 մլն դրամ, ֆինանսավորվել է 58 ծրագիր: Դրամաշնորհային մրցույթներն անցկացվել են առողջ ապրելակերպ, քաղաքացիական հասարակություն, հասարակական կյանքի ակտիվացում, տարածաշրջանային համագործակցություն, Հայրենիք-Սփյուռք կապեր, աջակցություն հասարակության խոցելի եւ այլ անվանակարգերում: 2006-2007 թթ. ընթացքում ֆինանսավորվել են հակածխախոտային քարոզարշավի կազմակերպման 44 ծրագրեր, որ ընդգրկում են  ՀՀ ողջ տարածքը  եւ ուղղված են  հասարակության լայն շերտերին:

Հանձնաժողովի նիստում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:
 
      


26.10.2007
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարն Ազգային ժողովում
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Շնորհավորելով նշանակման առիթով պարոն Կապինոսին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը գոհունակություն հայտնեց ԵԱՀԿ-ի հետ տարիների ընթացքում ձեւավորված հարաբերություններից` հավելելով,...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am