National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
25.10.2007
ԱԺ քառօրյա նիստերն ավարտվեցին

Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Քվեարկությամբ ընդունվեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը. երկրորդ  ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեցին կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ դրան կից օրինագծերը, առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը,  «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ դրանով պայմանավորված` մի շարք ՀՀ օրենքներում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախագծերը, «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրինագծերով:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայացրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, տեղեկացնելով, որ այն փոփոխություններ չի կրել: Գլխադասային հանձնաժողովի կարծիքը դրական էր: 

 ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց նաեւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, նշելով առաջարկվող փոփոխությունները, որոնց նպատակը խստացումներն են զինված ուժերում եւ տարբեր արարքների, դեպքերի համար պատիժների նախատեսումը կամ խստացումը: Մասնավորապես` առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության կանչել նաեւ այն ասպիրանտներին, ովքեր ուսումն ավարտում են 27 տարին լրանալուց հետո: Մեկ այլ փոփոխություն նախատեսում է զինվորական կցագրման կանչել տվյալ տարում 16 տարին լրացող տղաների. գործող օրենքով` կցագրման կանչվում են 16 տարին լրացած տղաները:  Նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի, այլ դեպքերում` 100-ապատիկի տույժեր եւ տուգանքներ են նախատեսվում այն պահեստազորայինների նկատմամբ, ովքեր կծանուցվեն, սակայն չեն ներկայանա շտաբային վարժանքների կամ զորախաղերի: Մեկ այլ փոփոխություն նախատեսում է քրեական պատիժ` երեք օրից ավելի տեւող դասալքության համար: 

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ` նշեց, որ ինքն անձնապես դեմ է փաթեթի այդ տեսքով ընդունմանը: Ըստ պարոն Աղաբեկյանի, հիմնական զեկուցող Արա Նազարյանը չի բերել հրատապ կարգով ներկայացվող փոփոխությունները հիմնավորող փաստարկներ: 

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ բացասական կարծիք ունեին պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Հովհաննես Մարգարյանը` գտնելով, որ այն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: 

«Ժառանգություն», ՀՅԴ, «Օրինաց երկիր» խմբակցությունները դեմ են օրինագծի ընդունմանը:

Արտահերթ ելույթ ունենալով` Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւս քննադատեց օրինագծեր փաթեթը` ընդգծելով, որ օրինագծերը որեւէ տրամաբանությամբ շաղկապված չեն եւ սխալ է մեկ փաթեթում դրանց ներառելը:  Նա առաջարկեց ետ  վերցնել օրինագծերի փաթեթը, ապա առանձին-առանձին ներկայացնել օրինագծեր, որոնք կպարունակեն առկա հիմնախնդիրների լուծման ընդունելի տարբերակներ:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արա Նազարյանը դիտողությունների վերաբերյալ պարզաբանումներ տալով` առաջարկեց փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշելով, որ դաշտն օրենսդրական կարգավորման կարիք ունի, իսկ առաջարկվող փոփոխությունների նպատակը կարգապահական գումարտակում պատիժ կրող անձանց պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կարգավորելն  է:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի եզրակացությունը օրինագծի վերաբերյալ դրական է:

Օրինագծի վերաբերյալ ելույթ ունեցող պատգամավորների կարծիքը միանշանակ էր` դաշտը կարգավորման կարիք ունի, սակայն անհրաժեշտ է վերանայել հարցի կարգավորման ընթացակարգը:

Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, նշելով, որ «Դեղերի մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին», «Մարդու օրգաններ եւ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին», «ովազդի մասին» ՀՀ օրենքներում եւ այլ իրավական ակտերում սահմանվում են նորմեր, որոնց խախտման համար օրենսդրությամբ իրավական պատասխանատվություն նախատեսված չէ: Օրենքի ընդունումը հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել օրինազանց անձանց: Մասնավորապես, տարբեր խախտումների համար նախատեսվում են տարբեր չափերի  տուգանքներ:

Գլխադասային` սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը` կարեւորելով բնակչության բուժսպասարկման օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը:  



25.10.2007
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց
1.  Երկուշաբթի,  29 հոկտեմբերի 2007թ., ժ. 11.00.ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստՕրակարգը ՝1. «Հայաստանի Հանրապետության  2008թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծի քննարկում.- օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am