National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.10.2007
Քննարկվեցին դատաիրավական բարեփոխումների խնդիրներ

 Խորհրդարանը հոկտեմբերի 24-ի նիստն սկսեց քվեարկություններով:

Պատգամավորները հաստատեցին նախորդ օրը քննարկված երկու  միջազգային պայմանագրերը եւ ընդունեցին կառավարության հեղինակած երեք օրենսդրական նախաձեռնությունները:

 Կենտրոնական բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանը  օրենսդիրների գնահատմանը ներկայացրեց  «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված` այլ օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Կենտրոնական բանկը մտադիր է բացառության կարգով   արտահանողներին թույլ տալ արտարժույթով գնանշում կատարել: ործող օրենքով  այդօրինակ հնարավորություն չկա, թեեւ չկա նաեւ գործարքներն արտարժույթով կատարելու սահմանափակում:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը  կարծում է, որ այս քայլով արտահանողների համար առավել բարենպաստ եւ ազատական պայմաններ կստեղծվեն: Պատգամավոր Արծվիկ Մինասյանը, սակայն, գտնում է, որ կառավարության ներկայացրած փաթեթում ձեւակերպումներն այդքան էլ ընդունելի չեն: Այդուհանդերձ` թե Գագիկ Մինասյանը եւ թե Արծվիկ Մինասյանը փաստեցին, որ հանձնաժողովում քննարկումների արդյունքում նախագիծը, դեռ առաջին ընթերցումից առաջ, լրամշակվել է: «Ժառանգություն» խմբակցության անունից Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ իրենք նախագծի քվեարկության ժամանակ կլինեն ձեռնպահ: Այս դիրքորոշումը նա բացատրեց այն հանգամանքով, որ տնտեսական դաշտը բարելավելուն միտված  նախագիծն առաջադրված  հարցերը չի լուծում: Նրա մեկնաբանությամբ,  տնտեսական դաշտը պետք է դիտարկել որպես դինամիկ համակարգ եւ կիրառել տարբերակված մոտեցումներ:    Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նկատեց, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո կարելի  լրամշակել` պատգամավորների կոնկրետ առաջարկների հիման վրա: ԿԲ ներկայացուցիչն էլ  անդրադարձավ այն խնդրին, որ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքն ընդունելով է հաջողվել միայն զսպել մեր հանրապետությունում  դոլարիզացիայի ահագնացող տեմպը:

Օրակարգային հաջորդ նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Ոստիկանությունում ծառայության» մասին օրենքում: Փոփոխությունը  պայմանավորված է դատաիրավական բարեփոխումներով: Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը ներկայացրեց, որ ցանկություն ունեն դատախազության փորձառու աշխատակիցներին  ոստիկանություն  տեղափոխվելու  հնարավորություն ընձեռել: Նախատեսում են, որ տարկետման իրավունքով զինծառայությունից ազատված անձինք կարող են ծառայել նաեւ ոստիկանության քննչական մարմիններում: Դատաիրավական բարեփոխումների արդյունքում դատախազությունը նախաքննություն իրականացնելու իրավասություն չունի, եւ դատախազության քննչական հաստիքները կրճատվել են ու հատկացվել ոստիկանությանը:   Փոխնախարարը նշեց, որ այսօր 38 անձ է ցանկություն հայտնել աշխատել ոստիկանության քննչական ապարատում:  Նախագծով նախատեսված են նաեւ  ոստիկանության նոր  պաշտոններ, իսկ   պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներին ու քննչական գլխավոր վարչության պետին նշանակելու կամ ազատելու լիազորությունը վերապահած է հանրապետության նախագահին: Այս դրույթի վերաբերյալ անհամաձայնություն հայտնեց Լարիսա Ալավերդյանը` ներկայացնելով  «Ժառանգություն» խմբակցության տեսակետը: Խմբակցությունում գտնում են,  որ երկրի նախագահին պետք չէ ծանրաբեռնել կադրային հարցերով:  «Ժառանգությունը» դեմ է նախագծին:

Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը պատգամավորներին առաջարկեց փոփոխություններ եւ լրացումներ կատարել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» եւ հարակից վեց փաստաթղթերում: Այս փոփոխությունները պայմանավորված են իրավական մի շարք ակտեր տարեսկզբին ընդունված` «ՀՀ դատական օրենսգրքին» համահունչ դարձնելու անհրաժեշտությամբ: Օրենսգրքով նախատեսվում է քաղաքացիական գործերը  քննել ընդհանուր իրավասության մեկ կամ մասնագիտացված երեք դատարաններում: Խորհրդարանի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ  Հարությունյանը հանձնաժողովի դրական եզրակացության  հետ միասին ներկայացրեց նաեւ օրենսդրական փաթեթի վերաբերալ որոշ մանրամասներ: Նա խոսեց մասնագիտացված քաղաքացիական դատարանների գործառույթների մասին: Նախատեսելով գործը նախաքննության  նախապատրաստելու մեխանիզմ` օրինագծով սահմանվել է, որ դատաքննությունը պետք է ավարտվի դատական մեկ նիստով:   Սահմանված են նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու հիմքերն ու ժամկետները: Հարցի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 25-ի նիստում:

 Վերջին նիստում, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, պատգամավորները կառավարության անդամներին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան:


24.10.2007
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենն Ազգային ժողովում
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Քրիստիան Շտրոհալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Հանդիպման քննարկման առանցքում Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն էին եւ խորհրդարանական...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am